
Ինքնաթիռները Սիրիայի հյուսիսում գրոհել են փախստականների շարասյան վրա. կան զոհեր

Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հոկտեմբերի 18-ին Սիրիայի հյուսիսում գրոհել են փախստականների շարասյան վրա, որոնք շարժվում էին Թել Թամեր-Այն Իսա ճանապարհով: Այդ մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը:
Նրա տեղեկատվությամբ՝ օդային հարձակման հետեւանքով զոհվել է 13, վիրավորվել՝ մոտավորապես 70 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: