Թրամփը հաստատել է ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարի մոտալուտ պաշտոնաթողության մասին լուրը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել է ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարի պաշտոնը թողնելու Ռիք Փերրիի որոշման վերաբերյալ տեղեկատվությունը եւ հայտարարել, որ դա տեղի կունենա տարեվերջին: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Թրամփը Փերրիի պաշտոնաթողության մասին հայտնել է Տեխաս կատարած այցի ժամանակ: Նրա խոսքով՝ Փերրին պաշտոնաթող լինելու ցանկության մասին իրեն հայտնել էր տակավին կես տարի առաջ:
«Նա պլանավորում է զբաղվել ինչ-որ այլ բանով: Նա հիանալի տղա է»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը, նշելով, որ Փերրին «ֆանտաստիկ աշխատանք» է կատարել Էներգետիկայի նախարարությունում:
Թրամփը նաև հայտարարել է, որ Փերրիին փոխարինողն արդեն ընտրված է, բայց չի նշել նրա անունը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները քանիցս հայտնել են Փերրիի նախապատրաստվող պաշտոնաթողության մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: