Բաժիններ՝

«Մենք հաղորդումներ ենք ստանում, որ գնդակոծումները շարունակվում են Ռաս Էլ Այնի շրջանում». Յենս Լերկե

Չնայած Սիրիայում 120 ժամով թուրքական ռազմական գործողության հայտարարված դադարեցմանը, հոկտեմբերի 18-ին Ռաս Էլ Այնի շրջանում գնդակոծումները շարունակվում են: Այդ մասին Ժնեւում կայացած բրիֆինգում հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերով գերագույն կոմիսարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յենս Լերկեն:

«Չնայած հայտարարված հրադադարին, մենք հաղորդումներ ենք ստանում, որ գնդակոծումները շարունակվում են Ռաս Էլ Այնի շրջանում»,- ասել է նա: Լերկեի խոսքով՝ մյուս շրջաններում զինադադարը պահպանվում է:

Ավելի վաղ Al Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով քրդական աղբյուրներ, հայտնել է, որ Թուրքիայի զինված ուժերը հոկտեմբերի 18-ին Սիրիայի հյուսիս-արեւելքում վերսկսել են գրոհները Ռաս Էլ Այն քաղաքի վրա, չնայած ժամանակավոր հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնությանը: Reuters գործակալությունը հայտնել է, որ քաղաքի մի քանի թաղամասերում վերսկսվել են հրաձգությունն ու բախումները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս