Բաժիններ՝

Կատալոնիայում համընդհանուր գործադուլ է հայտարարված Իսպանիայի ԳԴ-ի դատավճռի դեմ

Կատալոնիայում հոկտեմբերի 18-ին համընդհանուր գործադուլ է անցկացվում: Ինչպես սպասվում է, փողոցներ դուրս կգան հարյուր հազարավոր ցուցարարներ: Նրանք բողոքում են 2017 թվականի անկախության հանրաքվեի գործով Իսպանիայի Գերագույն դատարանի վճռի դեմ:

Փակ կլինեն դպրոցները, մանկապարտեզները, տարբեր գերատեսչություններ: Քաղաքի հանրային տրանսպորտի օպերատորը խոստացել է ապահովել աշխատանքի գոնե նվազագույն մակարդակը. փողոցներում կերթեւեկի ավտոբուսների 20-ից մինչեւ 30 տոկոսը:

Գլխավոր հանրահավաքը նախատեսված է տեղական ժամանակով ժամը 17:00-ին (Երեւանի ժամանակով 19:00-ին) Բարսելոնայում:

Կատալոնիայում զանգվածային անկարգություններն սկսվել են հոկտեմբերի 14-ին այն բանից հետո, երբ Իսպանիայի Գերագույն դատարանը դատավճիռներ կայացրեց կատալոնցի 12 քաղաքական գործիչների նկատմամբ 2017 թվականի անկախության հանրաքվեի անցկացմանը նրանց մասնակցության կապակցությամբ:

9 մարդ մեղավոր է ճանաչվել խռովության կազմակերպման մեջ եւ դատապարտվել 9-ից մինչեւ 13 տարի ժամկետով բանտարկության, երեք մարդ մեղավոր է ճանաչվել չենթարկվելու մեջ եւ դատապարտվել տուգանքի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս