Բաժիններ՝

Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հանձնվել է Բելգիայի իշխանություններին

Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնը կամավոր ներկայացել է Բելգիայում դատախազի Բրյուսելի գրասենյակ այն բանի կապակցությամբ, որ Իսպանիայի Գերագույն դատարանն այս շաբաթ ավելի վաղ հրապարակել է նրա ձերբակալման երրորդ միջազգային օրդերը: Այդ մասին հայտնել է Catalan News լրատվական գործակալությունը:

Նա դատախազություն է եկել փաստաբանների հետ:
Քաղաքական գործչին տեղափոխել են դատարան: Դատարանին նա հիշեցրել է, որ որպես Եվրախորհրդարանի պատգամավոր օգտվում է անձեռնմխելիությունից:
Բելգիայի դատարանը որոշել է չձերբակալել Պուչդեմոնին նախքան Իսպանիային նրա արտահանձնման վերաբերյալ որոշման ընդունումը: Քաղաքական գործիչն իրավունք է ստացել դատարանի թույլտվությամբ լքել Բելգիան: Le Soir-ը հիշեցնում է, որ ճիշտ նույն ձեւով նրան չձերբակալեցին նաեւ Մարդիդի նախորդ երկու պահանջից հետո:

Պուչդեմոնը Իսպանիայից հեռացել է Կատալոնիայի անկախությանը միտված քաղաքականության ձախողումից եւ իշխանությունից հեռացվելուց հետո: Անկախության հանրաքվեից հետո, որը Մադրիդը ճանաչել է անօրինական, Իսպանիան Պուչդեմոնի եւ Կատալոնիայի մյուս առաջնորդների նկատմամբ է առաջադրել է անջատողականության, խռովություն հրահրելու եւ ֆինանսական մեքենայությունների մեղադրանքներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս