Բաժիններ՝

Սեուլում ձերբակալել են ԱՄՆ-ի դեսպանատան տարածք ներխուժած 19 ուսանողի

Տասնինն ուսանող է ձերբակալվել Սեուլում ԱՄՆ-ի դեսպանատան տարածք անօրինականորեն մտնելու համար: Այդ մասին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը:

Կորեայի Հանրապետության Պրոգրեսիստների ուսանողական դաշինքի անդամները հոկտեմբերի 18-ին թափանցել են Սեուլում ամերիկյան դեսպանատան տարածք եւ ցույց են կազմակերպել այնտեղ, ինչի համար ձերբակալվել են ոստիկանության կողմից:

Ոստիկանության հայտարարության համաձայն, միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 14:50-ին (Երեւանի ժամանակով 09:50-ին): Տասնյոթ ուսանողներ աստիճանի օգնությամբ մագլցելով անցել են դեսպանատան ցանկապատի վրայով եւ Հարավային Կորեայում ԱՄՆ-ի դեսպան Հարրի Հարիսի նստավայրի շենքի առջեւ պլակատ են պարզել հետեւյալ գրութամբ. «Հարիս, որ ԱՄՆ-ի զորքերի ներկայության համար վճարման հնգակի բարձրացում ես պահանջում, հեռացի՛ր մեր երկրից»:

Եվս երկու ուսանողներ միայն փորձել են անցնել ցանկապատի վրայով: Բոլոր 19 հոգին էլ ձերբակալված են. նրանց մեղադրում են անօրինական ներթափանցման եւ անօրինական ներթափանցման փորձ կատարելու մեջ: Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ուսանողների գործողությունը:

Հոկտեմբերի 18-ին երկրի ԱԳն-ն հայտնել է, որ Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ն հոկտեմբերի 23-ից 24-ը Միացյալ Նահանգների Հավայիի նահանգի Հոնոլուլու մայրաքաղաքում բանակցությունների հերթական փուլը կանցկացնեն Կորեական թերակղզում ամերիկյան զորակազմի հետ կապված ծախսերի բաշխման շուրջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ