
Էրդողանը մտադիր է Սոչիում Պուտինի հետ քննարկել Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման հաջորդ փուլը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հոկտեմբերի 22-ին Սոչիում քննարկել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման գործընթացի հաջորդ փուլը:
«Այն, ինչին մենք ձգտում էինք հասնել, իրականացավ երեկ: Փենսի հետ բանակցությունների արդյունքը դարձավ երեկվա համատեղ հայտարարությունը՝ 13 կետից: Ահաբեկչական կազմակերպությունը կհեռանա արեւմուտքից արեւելք ձգվող 32 կիլոմետր լայնությամբ եւ 444 կիլոմետր երկարությամբ անվտանգության գոտուց, ինչպես որ պայմանավորվել ենք: Երեքշաբթի օրը Պուտինի հետ խոսելու եմ հաջորդ փուլի մասին: Հուսով եմ՝ այդպիսով կհաջողվի ամբողջությամբ հասնել մեր գործողության շրջանակում դրված բոլոր նպատակներին»,-ասել է Էրդողանը լրագրողներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: