Բաժիններ՝

Իտալիայում էթնա հրաբխի նոր ժայթքում էտեղի ունեցել

Իտալիայի երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի (Ingv) մասնագետները հոկտեմբերի 18-ին էթնա հրաբխի նոր ժայթքում են գրանցել, որն ուղեկցվել է սեյսմիկ ակտիվության զգալի ուժեղացմամբ։

Գիտնականների տվյալներով՝ 3,3 մագնիտուդով երկրաշարժը ժամը 03:06-ին (Երեւանի ժամանակով 05:06-ին) տեղի է ունեցել իտալական Սիցիլիա կղզու արեւելյան ափի Կատանիայի նահանգում: Ավելի ուշ հրաբխագետները գրանցել են էթնայի հերթական ժայթքումը: Այն բնութագրվել է ոչ մեծ պայթյուններով եւ մոխրի հզոր արտանետումով, հրաբխային ռումբերով եւ շիկացած խարամի կտորներով:

Քանի որ բոլոր այդ երեւույթները գրանցվել են մեծ բարձրության վրա, Կատանիայի միջազգային օդանավակայանի վարչակազմը կարգադրություն է հրապարակել քաղաքի վրա օդային տարածությունը մասնակիորեն փակելու մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս