Բաժիններ՝

Ամերիկացի դերասանուհի Հելեն Հանթը հիվանդանոց է ընկել ավտովթարից հետո

Ամերիկացի դերասանուհի, «Օսկար» մրցանակի դափնեկիր Հելեն Հանթը Լոս Անջելեսում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո շտապ կարգով տեղափոխվել է հիվանդանոց: Այդ մասին հայտնել է TMZ հրատարակությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ին, օրվա երկրորդ կեսին: Հանթը եղել է մարդատար ավտոմեքենայի հետեւի նստոցին: Մեքենան շրջվել է այն բանից հետո, երբ մեկ այլ ավտոմեքենա կտրել է նրա ճանապարհը: Հրատարակության տվյալներով՝ 56-ամյա Հանթը հիվանդանոցից դուրս է գրվել մի քանի ժամ հետո՝ առանց լուրջ վնասվածքների:

ՃՏՊ-ի մյուս մասնակիցների վիճակի մասին չի հաղորդվում: Հանթն առավել հայտնի է «Գժվում եմ քեզ համար» կատակերգական սերիալում խաղացած դերով, որի համար նա ստացել է «Էմմի» չորս մրցանակ եւ երեք «Ոսկե գլոբուս»: 1998 թվականին դերասանուհին «Օսկար» մրցանակի դափնեկիր է դարձել «կնոջ լավագույն դերի» համար, որը նա խաղացել է «Ավելի լավա չի լինում» ռոմանտիկ կատարերգությունում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս