Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն Դամասկոսից պահանջել է դադարեցնել գործողությունն Իդլիբու

ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Իդլիբում սիրիական բանակի հարձակման առնչությամբ եւ կոչ է անում Դամասկոսին դադարեցնել գործողությունը: Այդ մասին փետրվարի 11-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մամուլի ասուլիսում, որը տեղի է ունեցել դաշինքի պաշտանության նախարարների՝ փետրվարի 12-13-ին կայանալիք հանդիպման նախաշեմին։

«Մենք տեսնում ենք, որ մարտական գործողություններն ընթանում են առանց խտրության, մենք խորապես անհանգստացած ենք եւ դատապարտում ենք դա: Ուստի մենք կոչ ենք անում (Սիրիայի նախագահ Բաշար) Ասադի ռեժիմին եւ Ռուսաստանին, որը աջակցություն է ցուցաբերում Ասադին, դադարեցնել հարձակումը»,-ասել է նա: Գլխավոր քարտուղարի խոսքով՝ սպասվում է, որ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները կքննարկեն Սիրիայի իրադրությունը: «Ասադի ռեժիմը պետք է դադարեցնի այդ սարսափազդու հարձակումներն Իդլիբի խաղաղ բնակչության վրա»,-հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս