Բաժիններ՝

Արդահանը վերածվել է սառցե քաղաքի

Ներկայիս Թուրքիայի հյուսիս-արևելյան Արդահան նահանգում սառնամանիքի պատճառով օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին հասել է մինուս 38-ի: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Սոսկալի ցրտերի պատճառով Արդահանը վերածվել է սառցե քաղաքի: Քաղաքացիները խուսափում են դուրս գալ տանից: Սառցակալում են փողոց դուրս եկած մարդկանց հոնքերն ու թարթիչները:

Թուրքիայի օդերևութաբանության կենտրոնի տվյալներով` Արդահանի նահանգում գրանցվել է ամենացածր ջերմաստիճանը:

Մասնավորապես փետրվարի 11-ի գիշերը Արդահանի Գյոլե շրջանում գրանցվել է -38 ջերմաստիճան, Չըլդըրում` -30, Դամալում, Հանաքում` -25, իսկ Արդահան քաղաքում` -22.5:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս