Միացյալ Նահանգների վարչակազմը որոշում է ընդունել Բուլղարիային վաճառել 1,673 մլրդ դոլար ընդհանուր գումարի F-16C/D Block 70/72 կործանիչներ եւ դրանց հետ կապված սարքավորումներ:
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը վստահորեն առաջ է անցել բոլոր այն մրցակից-դեմոկրատներից, որոնք հավակնում են իրենց կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու առաջադրվելուն:
Թուրքիայում վաճառքի է հանվել մայրաքաղաք Անկարայի բերդի արտաքին պարիսպներից ներս գտնվող պատմական մի շինություն, որը կառուցվել և երկար տարիներ ծառայել է որպես եկեղեցի:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հունիսի 4-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունի քաղաքից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։
Հնդկական բանակը Ան-32 ռազմափոխադրական ինքնաթիռը գտնելու եւ փրկելու գործողություն է անցկացնում, որը նախօրյակին 13 մարդկանցով մեկնել էր Ջորհաթա քաղաքից (հարավարեւելյան Ասամի նահանգ) եւ կորցրել կապը դիսպետչերների հետ:
Հայաստանին ու Եվրոպային միավորողն առաջին հերթին ընդհանուր արժեքներն են: Հայաստանը, Արցախն ու համայն հայ ժողովուրդը եղել են և կան եվրոպական քաղաքակրթության անքակտելի մասը: Նաև՝ Քրիստոնեական աշխարհի արևելյան սահմանը:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի կրտսեր քույրը՝ Կիմ Յո Չենը, հայտնվել է հանրության առաջ՝ դրանով իսկ հերքելով այն լուրերը, թե նա մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին պատժվել է Հանոյում ձախողված ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի համար։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ շարունակում է առաջին պետական այցը Մեծ Բրիտանիա:
Վրաստանի ղեկավարությունը պատրաստ է այսուհետեւ էլ ընդունել ՆԱՏՕ-ի՝ Սեւ ծովում գտնվող նավերը եւ դյուրացնել դրանց մուտքը երկրի նավահանգիստներ:
Արգենտինայում հունիսի 3-ին հանրահավաքներ ու երթեր են անցկացվել կանանց նկատմամբ բռնության դեմ:
«Չփորձելով խորը վերլուծություններ անել դավադրությունների հնարավորության մասին՝ կասեմ, որ ներքին քաղաքականությունն ու արտաքին քաղաքականությունն այս դեպքում առավել քան շաղկապված են, և ավելորդ զգուշավորությունը ոչ մի կողմի չէր խանգարի»,- ասել է նա:
Շվեդական դատարանը մերժել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալության մասին դատախազության դիմումը:
Լոնդոնի օդանավակայանում իրավապահները ձերբակալել են տղամարդու, ում մոտ առկա են եղել դանակներ:
«Երբեմն ԱԺ-ում, երբ փորձում ենք Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ ներկայացնել մեր մոտեցումները, տպավորությունն այնպիսին է, որ Բաբլոյանը դեռևս այնտեղ շրջում է։ Նորընտիր ԱԺ-ի հոգեբանության մեջ որևէ փոփոխություն չենք տեսնում, նրանք պատրաստ չեն լսել, քննարկել, բայց մենք համառ ենք և ամեն ինչ նորից ենք փորձելու»։
Մայիսի 31-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինք հարձակվել էին Ստամբուլում բնակվող Արփինե անունով հայ կնոջ վրա։ Դիմակավորված անձինք ներխուժել են նրա բնակարան, դանակահարել նրան ու դիմել փախուստի՝ բղավելով, «սա դեռ սկիզբն է»։ Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։ Պարզվել է, որ Արփինեն Հայաստանի քաղաքացի է։
Թուրքիայի ռազմաավիացիոն արդյունաբերական ընկերությունների տարեկան համախառն եկամուտը մեկ տարում աճել է 31 տոկոսով՝ կազմելով 8 մլրդ 761 մլն դոլար։ Նույն ժամանակահատվածում այս ոլորտում արտահանման ծավալները ևս ավելացել են 20 տոկոսով՝ հասնելով 2 մլրդ 188 մլն դոլարի։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը հունիսի 3-ին հայտարարել է, որ ընտրական արշավ է սկսում Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ երկրի վարչապետի պաշտոնի համար:
Ղազախստանում հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների ստուգումները որևէ առնչություն չունեն հայերի հետ: Վերջին շրջանում Ղազախստանի Հանրապետության քաղաքացիները բավական հաճախ են ավտոմեքենաներ ձեռք բերում Հայաստանից, կատարում խախտումներ հայկական պետհամարանիշներով ու խուսափում տուգանքից:
600-ից ավելի մարդ է զոհվել, եւս ավելի քան 3,2 հազար հոգի վերքեր ստացել Լիբիայի Տրիպոլի քաղաքի շուրջ շարունակվող հակամարտության հետեւանքով:
Պայթած խողովակի պատճառով իսկական ջրհեղեղ Է տեղի ունեցել Թբիլիսիի Ժվանիայի հրապարակում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողուհի Յուլյա Մենդելին նշանակել է իր մամուլի քարտուղար, համապատասխան հրամանագիրը հունիսի 3-ին հրապարակված է պետության ղեկավարի կայքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անհաջողակ է անվանել Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանին, որը բազմիցս հանդես է եկել Միացյալ Նահանգների ղեկավարի քննադատությամբ:
ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշներն անվստահություն է հայտնել առանց Իսրայելի մասնակցության ինքնակառավարում իրականացնելու պաղեստինցիների ունակության հարցում:
Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելլենի ներկայությամբ տեղի է ունեցել հանրապետության նոր կանցլեր Բրիգիտե Բիրլյայնի եւ մինչեւ Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատի) վաղաժամկետ ընտրություններն աշխատելու ժամանակով նրա անցումային կառավարության նախարարների երդմնատվության արարողությունը:
Քրիստոնեադեմոկրատական միություն եւ Քրիստոնեասոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ) պահպանողական դաշինքը չի բացառում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) հետ երկրում կառավարող կոալիցիայի փլուզումն այն բանից հետո, երբ Անդրեա Նալեսը հայտարարեց ԳՍԴԿ-ի նախագահի եւ Բունդեսթագում նրա խմբակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու որոշման մասին:
Հունիսի 3-ին Ռումինիայում սկսվել են ՆԱՏՕ-ի Saber Guardian – 2019 միջազգային զորավարժությունները:
ԱՄՆ-ը եւ Իսրայելը մտադիր են Երուսաղեմում կայանալիք եռակողմ հանդիպմանը Ռուսաստանին առաջարկել Սիրիայի ղեկավար Բաշար Ասադի օրինականության ճանաչում եւ Սիրիայի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների վերացում, եթե Մոսկվան համաձայնի զսպել իրանական ազդեցությունն այդ երկրում:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը բացասական հետեւանքներ կունենա Վաշինգտոնի համար:
Հարթումում առնվազն 12 մարդ է զոհվել սուդանցի զինվորականների կողմից ընդդիմության վրանային ճամբարի ցրման հետեւանքով:
Մեծ Բրիտանիան ընտելացել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անակնկալներին, նրա այդ գործողությունները չեն ազդի երկու երկրների հարաբերությունների վրա: