Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մեկնաբանել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի՝ ավելի քան 5 ժամ տևած բանակցությունները:
Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության համաճարակի մասին հայտարարել առաջիկա օրերին: Այդ մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է մարտի 6-ին՝ այցելելով Փարիզի հարավարեւելյան մասում գտնվող ծերանոցը։
Ռուսաստանում նոր կորոնավիրուսով վարակման վեց նոր դեպք է գրանցվել, նրանցից հինգը գտնվում են Մոսկվայում, մեկը՝ Նիժնի Նովգորոդում:
Իրանում նոր տիպի կորոնավիրուսից (COVID-2019) ազգությամբ հայ ԻԻՀ քաղաքացի է մահացել:
Ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրները Թուքիայում կծավալվեն ապրիլին:
Վրաստանի կառավարությունը մարտի 6-ին որոշում է ընդունել Իտալիայից ուղիղ ավիաթռիչքները ժամանակավորապես դադարեցնելու մասին, ինչը կապված է այնտեղ նոր կորոնավիրուսի տարածման հետ:
Մահապարտը մարտի 6-ին պայթյուն է իրականացրել Թունիսի մայրաքաղաքում ԱՄՆ-ի դեսպանության շենքի մոտ, տուժել է հինգ մարդ:
Իրանը կորոնավիրուսով վարակման դեպքերի թվաքանակի ռեկորդային աճ է արձանագրել երկրում:
որոնավիրուսի առաջին դեպքն է արձանագրվել Սերբիայում:
Մարտի 6-ի առավոտյան ՀՀ ՊՆ֊ն հայտնեց, որ սահմանի հյուսիսարևելյան դիրքերից մեկի ուղղությամբ կանխվել է ադրբեջանցի զինծառայողների դիվերսիոն հարձակումը և հակառակորդը թողնելով զինամթերք և ականորսիչ սարք հետ է ուղարկվել:
Վրաստանի խորհրդարանը հավանաբար կանցնի հեռավար աշխատանքի. որի դեպքում օրինագծերը կքննարկվեն էլեկտրոնային ձեւաչափով եւ դրանք կընդունվեն էլեկտրոնային քվեարկությամբ։
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Եվրոպայի երկրները միգրանտների հարցում չպետք է տեղի տան Թուրքիայի ճնշմանը։
Կամերունի առողջապահության նախարարությունը մարտի 6-ին հայտնել է, որ երկրում գրանցվել է նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության առաջին դեպքը:
Ավստրալիայի հայկական, ասորական, հունական, համայնքներին միացել է նաև կիպրականը՝ պահանջելու երկրի կառավարությունից չեղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը:
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել Վատիկանում՝ պապական քաղաք-պետությունում: Այդ մասին մարտի 6-ին հայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին։
Գերմանիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 185-ով եւ հասել 534-ի: Այդ մասին Ռոբերտ Կոխի անվան գիտահետազոտական ինստիտուտը (RKI) մարտի 6-ին հայտնել է իր ամենօրյա ամփոփագրում։
Խորվաթիայի առողջապահության նախարար Վիլլի Բերոշը որոշում է ընդունել երկրում համաճարակ հայտարարել նոր տիպի կորոնավիրուսի տարածման կապակցությամբ, չնայած այն բանին, որ հանրապետությունում հիվանդացածների թիվն առայժմ չի գերազանցել տասը:
Ավելի քան 1,4 միլիոն հարավկորեացիներ ստորագրել են հանրագիր երկրի նախագահ Մուն Չժե Ինի պաշտոնաթողության պահանջով:
Ադրբեջանի Թովուզի շրջանում մարտի 4-ին տեղի ունեցած պատմաերկրագիտական թանգարանի բացման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին զայրացրել են քարտեզի վրա հայկական Ուրարտու և Սիսիան տեղանունները, գրում է minval.az-ը։
Իսրայելի պաշտպանության նախարար Նաֆտալի Բենեթն արգելել է Բեթղեհեմ ելքն ու մուտքը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի կապակցությամբ:
Ճապոնիայի կառավարությունը կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով չեղյալ է հայտարարել սգո արարողությունը 2011 թվական մարտի 11-ի երկրաշարժի եւ ցունամիի տարելիցի կապակցությամբ, որի հետեւանքով զոհվեց եւ անհայտ կորավ ավելի քան 20 հազար մարդ:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ Զինված ուժերի կարիքների համար ռազմական ճտքավոր կոշիկների գնման գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ:
Գվատեմալայի կառավարությունը, որտեղ կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի արձանագրվել, երկրում տարերային աղետի ռեժիմ է հայտարարել հիվանդության տարածման սպառնալիքի կապակցությամբ։ «Նախարարների խորհրդի ժողովում մենք որոշեցինք տարերային աղետի դրություն հայտարարել ամբողջ ազգային տարածքում: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում անհապաղ հրապարակման պահից: Ուժեղացնում ենք սահմանային հսկողությունը»,- հայտարարել է երկրի նախագահ Ալեխանդրո Ջամաթեին Twitter-ում: Նա նշել է, որ […]
Նոր կորոնավիրուս է հայտնաբերվել Ֆրանսիայի Ազգային ժողովում «Հանրապետականներ» կուսակցության պատգամավորներից մեկի մոտ, համանման ախտորոշում է տրվել խորհրդարանի ստորին պալատի վարչական աշխատողներից մեկին:
Չինաստանում անցած 24 ժամվա ընթացքում Covid-19 կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով մահացել է 31 մարդ, հայտնաբերվել է 143 նոր հիվանդացած:
Չինաստանի կառավարությունը բնակչությանը պաշտոնապես թույլատրել է ուտել դիետիկ գորտեր եւ որոշ տեսակների կրիաներ, չնայած նոր կորոնավիրուսի տարածման պատճառով սննդի մեջ վայրի կենդանիների մսի գործածման համազգային արգելքին:
007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին կինոսագայի 25-րդ ֆիլմի պրեմիերան ապրիլ ամսից նոյեմբեր է հետաձգվել կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով:
Իտալիայի կառավարությունը նոր միջոցներ է պատրաստում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Ինչպես գրում է Corriere della Sera թերթը, նոր կանոնների թվում են՝ մարդկանց միջեւ առնվազն մեկ մետր հեռավորությունը հասարակական վայրերում, տարածության վրա ողջույններն առանց ձեռքսեղմման եւ համբույրներով գրկախառնությունների, ինչպես նաեւ գլխավորապես բժշկական թեմաներով բոլոր կոնգրեսների եւ խորհրդաժողովների չեղարկումը:
Եվրոպայի վեց երկրներ հիմնել են Եվրամիության Արագ հակազդման կիբեռնետիկական ուժեր՝ Լիտվայի գլխավորությամբ:
Ինդոնեզիայի իշխանությունները մտադիր են հիվանդանոց եւ կարանտինային կենտրոն տեղավորել անմարդաբնակ կղզիներից մեկում կորոնավիրուսով ախտահարվածների համար: