Եղիսաբեթ Բ-ն առաջին անգամ ձեռնոցներով է եղել պարգևները հանձնելիս
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին տասնամյակի ընթացքում առաջին անգամ ձեռնոցներ դրած է անցկացրել պարգեւների ավանդական հանձնումը երկրում կորոնավիրուսով ախտահարվածների թվի աճի ֆոնին: Բուքինգհեմի պալատում տեղի ունեցած արարողության լուսանկարները տարածել է Press Association գործակալությունը։
Լուսանկարներում երեւում է, թե ինչպես է միապետը, որը երկար սպիտակ ձեռնոցներով էր, Բրիտանական կայսրության Շքանշանի կոմանդորի խաչ ամրացնում դերասանուհի Ունիդի Քրեյգի կոստյումի դարձածալին: Նորին Մեծության դիվանատանը չեն ճշտել, թե զգեստեղենի այդ իրն օգտագործվել է արդյոք որպես կորոնավիրուսով ախտահարումից նախազգուշական միջոց, աշխարհում որի զոհ է դարձել գրեթե 3 հազար մարդ:
Մինչդեռ Ջո Լիթլը՝ թագավորական ընտանիքի կյանքի մասին պատմող հանդեսի գլխավոր խմբագիրը, դա համարել է «խելամիտ նախազգուշություն» պետության ղեկավարի կողմից:
Մեծ Բրիտանիայում ներկայում հաստատված է նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության 51 դեպք: Դրանց մեծ մասը բաժին է ընկնում Անգլիային: Դրանք արձանագրված են են նաեւ Հյուսիսային Իռլանդիայում, Ուելսում եւ Շոտլանդիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: