Բաժիններ՝

Աբեն ընդդիմության հետ համաձայնության է եկել COVID-19-ի պատճառով արտակարգ դրություն սահմանելու շուրջը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մարտի 5-ին համաձայնության է հասել ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ գործող օրենսդրության մեջ խորհրդարանում ուղղումներ ընդունելու շուրջը, որոնք թույլ կտան անհրաժեշտության դեպքում երկրում սահմանել արտակարգ դրության համազգային կամ տեղային ռեժիմ՝ նոր կորոնավիրուսի տարածման պատճառով: Փաստաթուղթը ենթադրվում է ստորին պալատում ընդունել մարտի 12-ին եւ գործողության մեջ դնել արդեն հաջորդ շաբաթ, հաղորդել է NHK հեռուստաալիքը։

Օրինագիծը, մասնավորապես, իշխանություններին իրավունք է ընձեռում առանձին շրջանների բնակչությանն արգելել որոշակի ժամանակի ընթացքում հեռանալ բնակարանից: Կառավարության հետ համաձայնությամբ պրեֆեկտուրաների նահանգապետերը նաեւ կկարողանան հարկադրաբար փակել ուսումնական եւ այլ հաստատություններ:

Մինչ այժմ Ճապոնիայում նշվել է նոր կորոնավիրուսով վարակման 1030 դեպք: Մահացել է 12 մարդ: Վարակվածների հիմնական մասը՝ 706 մարդ, Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն են եւ անձնակազմի անդամները, որը գտնվում է Յոկոհամայի նավահանգստում: Մարդիկ նավից արդեն լիովին տարահանվել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս