Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Չինաստանում անցած 24 ժամվա ընթացքում Covid-19 կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով մահացել է 31 մարդ, հայտնաբերվել է 139 նոր հիվանդացած: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։
Դեկտեմբերին համաճարակի սկսվելուց ի վեր գրանցվել է հիվանդանալու 80 հազար 409 դեպք, մահացել է 3012 մարդ: Մահվան դբոլոր դեպքերն անցած օրվա ընթացքում գրանցվել են վարակի տարածման էպիկենտրոնում՝ Հուբեյի նահանգում, այդ թվում՝ 23-ը՝ նահանգի վարչական կենտրոն Ուհան քաղաքում: Ընդամենը ներկայում երկրի հիվանդանոցներում բուժումը շարունակում է 25,4 հազար մարդ, ավելի քան 6 հազար հիվանդների վիճակը գնահատվում է՝ ծանր: Միեւնույն ժամանակ գրեթե 52 հազարից ավելի մարդ ապաքինվել եւ դուրս է գրվել բուժհիմնարկներից:
Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: