Բաժիններ՝

Բժշկական դիմակները Ֆրանսիայում վաճառելու են միայն դեղատոմսով

Բժշկական դիմակները Ֆրանսիայում ազատ վաճառքում այլեւս հասանելի չեն լինի կորոնավիրուսի հետ կապված իրադրություն ֆոնին, դրանք վաճառելու են դեղատոմսով: Այդ մասին մարտի 4-ին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սիբետ Նդիյայը։

«Դիմակներ այժմ անկարելի է գնել, քանի որ մենք դեղատներին հրահանգել ենք, որ նրանք դիմակները տարածեն միայն բուժաշխատողների շրջանում կամ դեղատոմսով»,-ասել է Նդիյայը:

Նախօրյակին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ դիմակների բոլոր պաշարները երկրում առգրավվելու են, դրանք կբաժանվեն բուժաշխատողներին կամ երկրի այն բնակիչներին, որոնք վարակվել են նոր հիվանդությամբ:

Վերջին տվյալների համաձայն, Ֆրանսիայում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը կազմում է 212, նրանցից չորսը մահացել են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031