
ԱՀԿ-ն հաշվել է, թե որքան բժշկական դիմակ է հարկավոր կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաշվել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար ամսական անհրաժեշտ են շուրջ 89 միլիոն բժշկական դիմակ եւ շուրջ 76 միլիոն զույգ բժշկական ձեռնոց: Ինչպես նշված է մարտի 3-ի երեկոյան ԱՀԿ-ի տարածած մամուլի տեղեկագրում, պաշտպանական միջոցների պակասն սպառնալիքի տակ է դնում մարդկանց կյանքը։
Կազմակերպությունը գտնում է, որ աճող գլոբալ պահանջարկի բավարարման համար արդյունաբերությունը պետք է 40 տոկոսով ավելացնի պաշտպանական միջոցների արտադրությունը: ԱՀԿ-ն ընդգծում է, որ այդ միջոցների մատակարարումների ընդհատումները «վտանգի են ենթարկում մարդկանց կյանքը»:
ԱՀԿ-ի գնահատումների համաձայն՝ «COVID-19 հիվանդությանը հակազդելու համար ամեն ամիս պահանջվում է 89 միլիոն դիմակ», իսկ ինչ վերաբերում է «բուժզննության համար ձեռնոցներին, այդ թիվը հասնում է 76 միլիոն զույգի»: Բժշկական նպատակների համար ա