«Մենք տեսանք, որ ԵՄ-ն հրաժարվեց նախկինում իր որդեգրած «կա՛մ-կա՛մ»-ի քաղաքականությունից, և ըստ էության այն գործընթացը, որ 2013 թվականին կիսատ էր մնացել ուկրաինական ճգնաժամի պատճառով, այսօր իր տրամաբանական ավարտին հասավ, և Հայաստանը դարձավ ԵՄ ասոցիատիվ գործընկեր»:
Օրն առանց գնումների՝ ավելորդ սպառման դեմ բողոքի միջազգային օրը, ամեն տարի ամբողջ աշխարհում նշվում է նոյեմբերի վերջին, Սուրբծննդյան սպառավաճառքների սկսվելու ավանդական շրջանում. Հյուսիսային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, Ֆինլանդիայում եւ Շվեդիայում այն համընկնում է ամերիկյան Գոհաբանության օրվան (այս տարի նշվում է նոյեմբերի 24-ին) հաջորդող առաջին ուրբաթին, մնացած երկրներն այն նշում են շաբաթ օրը։
Բրյուսելում ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին նոյեմբերի 24-ին ստորագրել են Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստանի Հանրապետություն ընդլայնման բարձր մակարդի փոխըմբռնման արձանագրությունը։
Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն աշխատավարձ չի ստանա. այդ գումարը կօգտագործվի բարեգործական նպատակներով:
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր էջ է բացում Հայաստանի և Եվրոպական Միության երկկողմ հարաբերությունների պատմության ﬔջ:
Քիչ առաջ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ստորագրեցին Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը:
Եվրոպական միությունն «Արևելյան գործընկերության» երկրների երիտասարդներին կհրավիրի Եվրամիության երկրներ՝ կրթության և վերապատրաստման նպատակով: Այս մասին «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի աշխատանքներն ամփոփող ասուլիսում հայտարարեց Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:
Հայաստանի և Եվրամիության միջև կնքվելիք համաձայնագիրն ապացույցն է նրա, որ Հայաստանը պահպանում է իր եվրոպական ուղղվածությունը:
Վիեննայում ընթացող ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի նստաշրջանի նոյեմբերի 23-ի նիստում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ԱԷՄԳ) ՀՀ ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը ելույթ ունեցավ Տեխնիկական համագործակցությանը նվիրված քննարկմանը։Այս մասինտեղեկացնում ՝ ԱԳ նախարարությունից:
Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն աջակցում է տարածաշրջանային հակամարտությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Բրյուսելում Հայաստանի և Եվրոպական Միության միջև համաձայնագրի ստորագրումից հետո այդ մասին ասաց ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵՄ Եվրոպական հանձնաժողովի շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության ավիացիոն համաձայնագրերի վարչության ղեկավար Կառլոս Բերմեջո Ակոստայի ներկայությամբ նոյեմբերի 24–ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և ԵՀ շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության կողմից գլխավոր բանակցող Կլաուս Գեյլը նախաստորագրել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը։
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի գնահատմամբ՝ Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հավակնոտ է:
Քիչ առաջ ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը և ԵՄ արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ստորագրեցին Հայաստանի և ԵՆ-ի միջև Համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը։
Շուտով Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:
Մասաչուսեթսի տեխնիկական համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Տարոն Աջեմօղլուն հայտարարել է, որ տոտալիտարիզմի ուղին բռնած Թուրքիայում շուտով կարող է տնտեսական պայթյուն լինել:
ԱլԳ գագաթնաժողովի աշխատանքների ամփոփիչ մամլո ասուլիսը՝ ուղիղ հեռարձակմամբ:
Ժամեր անց Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կստորագրվի Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Այսօր Երևանի ժամանակով ժամը 20:00-ին նախատեսվում է Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:
ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցներն Բրյուսելում աշխատանքի արդյունքներով ընդունել են հռչակագիր, որը սահմանում է այն արժեքները, որոնցով պետք է առաջնորդվեն ԵՄ և ԱլԳ գործընկերության երկրներն առաջիկա տարիներին:
Եվրամիությունը լրացուցիչ 40 մլն դոլար օգնություն է հատկացրել Իտալիային միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար:
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին հողին կհանձնվի նոյեմբերի 28-ին Մոսկվայի Նովոդեւիչիե գերեզմանատանը:
Առնվազն 50 մարդ է զոհվել նոյեմբերի 24-ին Եգիպտոսի Սինա թերակղզու հյուսիսում մզկիթի վրա զինյալների գրոհի հետեւանքով:
Բրյուսելում լրագրողների հետ զրույցում Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը հայտարարեց, որ Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագիրը համաձայնեցված է:
Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը ողջունում է Հայաստանի կողմից Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրումը և ընդգծում՝ Հայաստանի ընտրությունն է՝ որքան հեռու գնալ Եվրամիության հետ հարաբերություններում:
Սեւ ծովի ափին՝ Փոթի նավահանգստային քաղաքի մոտ, պտտահողմ է գրանցվել:
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունների վերջնական փուլը կսկսվի դեկտեմբերի 4-ին:
Իսպանիայի կառավարության կողմից Կատալոնիայի ղեկավարի պաշտոնից հեռացված Կառելս Պուչդեմոնը մտադիր չէ քաղաքական ապաստան խնդրել Բելգիայում եւ պատրաստ է հանդիպել վարչապետ Մարիանո Ռախոյի հետ:
«Ոչ, ինչո՞ւ պետք է արգելափակենք: Կարծում եմ, որ այն փոխզիջումային տարբերակով կանցնի»,- ասել է Ս. Սարգսյանը:
Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից կոռուպցիայի մեջ մեղադրվողների մեծամասնությունը համաձայնել է մինչդատական կարգավորմանը, որը ենթադրում է նրանց ունեցվածքի մի մասի ազգայնացում: