Էրդողանը հույս ունի Մոսկվայի բանակցություններից հետո հրադադարի հասնել Իդլիբում
Թուրքիան ակնկալում է, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հրադադարի ռեժիմ կհաստատվի Սիրիայի Իդլիբի նահանգում: Այդ մասին Թուրքիայի ղեկավարը մարտի 4-ին լրագրողներին հայտնել է խորհրդարանում ունեցած ելույթից հետո։
«Մենք (մարտի 5-ին Մոսկվայում կայանալիք) բանակցություններից հրադադարի ռեժիմի մոտալուտ հաստատում ենք ակնկալում»,-Էրդողանի խոսքը մեջբերել է NTV հեռուստաալիքը: Բացի այդ, Թուրքիայի նախագահը մեկնաբանել է Սիրիայի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնը պատրաստ է զինամթերք տրամադրել Անկարային Սիրիայի Իդլիբի նահանգում գործողություններ իրականացնելու համար:
«Ես նման խնդրագիր էի ուղարկել Թրամփին»,-ընդգծել է նա: Մարտի 4-ին ավելի վաղ ՌԴ նախագահի մամուի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների՝ մարտի 5-ին Մոսկվայում պլանավորված բանակցությունները թույլ կտան հասկանալ Իդլիբի ճգնաժամի պատճառները եւ դրա վերացմանն ուղղված միջոցառումներ մշակել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: