Հայաստանի անկախության հռչակումից մինչ այսօր Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները դինամիկ աճ են գրանցել, եւ որպես երկու հարեւաններ որեւիցե խոչընդոտ գոյություն չունի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման համար:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի միջնորդությամբ ադրբեջանցի զինվորականի դին հանձնվել է ադրբեջանական կողմին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 28-ին հանդիպում կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ:
«Արդեն փաստ է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրված է, իսկ հիմա գալու է այն աշխատանքի ժամանակը, որտեղ ամեն ինչ կախված է մեզնից. մենք ինքներս կօգտվե՞նք այդ պայմանագրի հնարավորություններից, թե՞ ոչ»
Եվրախորհրդարանի (ԵԽ) 17 պատգամավորներից բաղկացած պատվիրակությունը, որոնք ներկայացնում են «կանաչների», արմատական ձախերի, լիբերալ-դեմոկրատների եւ եվրոպական պահպանողականների խմբակցությունները, առաջիկա շաբաթներին կժամանի Իսպանիա՝ Կատալոնիայի կառավարության՝ բանտում գտնվող նախկին անդամներին այցելելու համար:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 28-ին հանդիպեց Երևան ժամանած Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:
Իրանի հետ վիզայի ռեժիմի ազատականացումից ի վեր շեշտակիորեն ավելացել են զբոսաշրջության ծավալները: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Greenpeace բնապահպանական կազմակերպության մի խումբ ակտիվիստների նոյեմբերի 28-ին հաջողվել է մտնել Կրյուայի ատոմային էլեկտրակայանի տարածք, որը գտնվում է Օվեռն-Ռոնա-Ալպերի տարածաշրջանում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի երկրամասում Ալտենայի քաղաքագլխի վրա դանակով կատարված հարձակումը սարսափեցրել է իրեն:
168.am-ը հետաքրքրվեց, թե արցախյան հակամարտության կարգավորման առումով ի՞նչ է տալիս այս համաձայնագիրը։ Ի պատասխան՝ Ստեփան Գրիգորյանն ասաց, որ և՛ պայմանագրի նախաբանում, և՛ հոդվածներից մեկում հստակ ձևակերպում կա՝ կապված կոնֆլիկտների լուծման հետ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Յանգոնի բնակիչներին զարմացրել է իր համեստությամբ՝ Մյանմայի այդ քաղաքում երթեւեկելու համար ընտրելով համեմատաբար ոչ թանկ ավտոմոբիլ:
Սպիտակ շնաձուկը Կալիֆորնիայի Մոնթերեյ նեղուցում հարձակվել է այնտեղ լողացող 25-ամյա Գրիգոր Ազատյանի վրա:
60-ից ավելի երկրների ներկայացուցիչներ են մասնակցում «Մետաքսի ճանապարհի թբիլիսյան համաժողովին», որը մեկնարկել է Վրաստանի մայրաքաղաքում։
Գրեթե 26 հազար ամերիկացի զինծառայողներ են գտնվում Իրաքում, Սիրիայում եւ Աֆղանստանում:
Թուրքիան քննադատել է սիրիական ինքնապաշտպանական ջոկատներին՝ քրդական խռովությանը աջակցելու համար: Թուրքական կողմին զայրացնում է նաև քրդական զորամիավորումների աջակցությունն ԱՄՆ-ի կողմից, որոնք, ըստ Թուրքիայի, հանդիսանում են ահաբեկչական խմբավորումներ:
Բալիի Ագունգ հրաբուխը ծխի ու մոխրի սյուն է արտանետել:
Արգենտինական «Սան Խուան» կորած սուզանավի անձնակազմի անդամներից մեկի քույրերը հացադուլ են սկսել՝ սպասելով եղբորը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման անհրաժեշտությունը:
Ինդոնեզիայի Բալի կղզու միջազգային օդանավակայանը եւս մեկ օր փակ կլինի՝ Ագունգ հրաբխի ժայթքումից օդանավակայանի երկնքում առաջացած մոխրի շերտի պատճառով:
ՄԱԿ-ի ԱՆվտանգության խորհուրդը նոյեմբերի 27-ին կոչ է արել Սիրիայի իշխանություններին եւ ընդդիմությանը մասնակցել Ժնեւի բանակցությունների նոր փուլին, ինչպես նաեւ աջակցություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դսպանորդ Ստաֆան դե Միստուրայի ջանքերին:
Թուրքիայի զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության դիրքերի վրա:
Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուղաբեի ծննդյան օրը՝ փետրվարի 21-ը, ազգային տոն կդառնա երկրում:
Ամերիկացիներն ավելի քան 370 հազար դոլար են նվիրաբերել այն անօթեւանին, որն իր վերջին փողերը տվել է ճանապարհին առանց բենզինի մնացած կնոջը։
You Tube տեսահոսթինգում հայտնվել է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի «Աշնանային վալս» երգի հոլովակը, որը պետության ղեկավարի պաշտոնը թողել է նոյեմբերի 24-ին:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը Չինաստանի քաղաքացիներին կոչ է արել «հեղափոխականացնելու զուգարանները»՝ ներքին զբոսաշրջության զարգացման եւ կյանքի որակի բարելավման համար:
Ամերիկացի միջատաբանները բացահայտել են, որ սենյակային եւ մսի ճանճերը շատ ավելի մեծ թվով հիվանդությունների հարուցիչներ տարածողներ են, քան նախկինում կարծում էին:
«Համաձայնագիրը մեծ ձեռքբերում է Հայաստանի և Եվրամիության համար՝ հաշվի առնելով այն փաստը, թե ինչպես և ինչ պայմաններում Հայաստանը հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից, որի նախաստորագրմանն այդքան պատրաստ էր Հայաստանը»:
Չինաստանի դպրոցներից մեկի ճաշարանում տեղակայել են դեմքերի ճանաչման համակարգ:
National Interest (NI)-ի մասնագետներն ԱՄՆ-ի Սթիվենսի տեխնոլոգիական ինստիտուտում ստեղծված ծրագրի միջոցով վերլուծել են Լոս Անջելեսի վրա ԿԺԴՀ-ի հիպոթետիկ միջուկային հարվածի հետեւանքները։
Հարավարեւմտյան Չինաստանի Չունցին կենտրոնական ենթակայության քաղաքում 3D-տպագրության տեխնոլոգիայի օգտագործմամբ կատարվել է ծնկահոդի՝ աշխարհում առաջին վիրահատությունը: