Բաժիններ՝

Վրաստանում զբոսաշրջիկներ են մահացել

Ձնահյուսի հետեւանքով Իտալիայից երեք զբոսաշրջիկ է զոհվել Վրաստանի Սվանեթիայի տարածաշրջանում՝ Թեթնուլդ լեռան վրա: Այդ մասին հայտնել է հանրապետության լեռնային առողջարանների զարգացման ընկերությունը։

«Ձնահյուսի տակ են հայտնվել մի խումբ իտալացի զբոսաշրջիկներ՝ վեց մարդ, որոնք սահում էին դահուկներով: Նրանք արգելված գոտում են հայտնվել Թեթնուլդի գագաթի շրջանում, որտեղ ձնահյուսերի մեծ վտանգի մասին նախազգուշացնող նշաններ են տեղադրված»,-լրագրողներին հայտարարել են ընկերությունում:

Ընկերության տվյալներով՝ փրկարարները զբոսաշրջիկներից երկուսին ձնահյուսից դուրս են բերել առանց վնասվածքների, մեկը բազմաթիվ վնասվածքներ է ստացել, իսկ երեքին մեռած են գտել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031