
«Նրանք սաստիկ ցանկանում են գործարք կնքել»․ Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում Իրանի հետ համաձայնությունների կհասնի մոտավորապես երեք շաբաթվա ընթացքում: Այդ մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքի լրարգողներին տված հարցազրույցում, որը եթեր է դուրս եկել օգոստոսի 23-ին: Պատմելով, թե ինքն ինչ ուղեգիծ կվարի վերընտրվելու դեպքում, նա նշել է. «Իրանի հետ գործարք կկնքեմ առաջին երեք շաբաթվա ընթացքում»:
«Նրանք պարզապես սպասում են: Նրանք սաստիկ ցանկանում են գործարք կնքել,- հավելել է Թրամփը:- Նրանք ցանկանում են հասկանալ, թե ինչ կլինի»: «Բայց եթե հաղթի (դեմոկրատների թեկնածու Ջոզեֆ) Բայդենը, ապա նրանք կկնքեն եւս մեկ նույնպիսի գործարք, ինչպս Ջոն Քերիի հետ, որն անիրազեկ է, Բարաք Օբամայի հետ, որը, ճիշտն ասած, այն ինչ վերաբերում է գործարքներ կնքելուն, անիրազեկ է»,- ասել Է Միացյալ Նահանգների ղեկավարը:
Իրանը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), ինչպես նաեւ Գերմանիան 2015 թվականին մշակեցին Գործողությունների համատեղ համապարփակ պլանը (ԳՀՀՊ), որը սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները՝ ՄԱԿ-ի պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միակողմանի սահմանափակիչ միջոցների վերացման փոխարեն:
Այն ժամանակ ԱՄՆ-ի նախագահը դեմոկրատ Օբաման էր, պետքարտուղարը՝ Քերին: 2018 թվականի մայիսին Թրամփի վարչակազմը հայտարարեց ԳՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին եւ Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանեց:
Թրամփը բազմիցս պնդել է, որ պատրաստ է վերսկսելու երկխոսությունն Իրանի իշխանությոնների հետ: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շահագրգռված է ԳՀՀՊ-ն փոխարինելու մի այլ պայմանագրով, որն ընդգրկեր ոչ մայն Իրանի միջուկային ծրագիրը, այլեւ լայն սպեկտրի այլ հարցեր, ներառյալ Թեհրանի հրթիռային ծրագիրը եւ նրա տարածաշրջանային քաղաքականությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: