Բաժիններ՝

Եգիպտոսն զբոսաշրջիկների համար փոխել է երկիր մուտքի կարգը

Սեպտեմբեր 1-ից արտասահմանից Եգիպտոս ժամանող զբոսաշրջիկները պետք է ներկայացնեն COVID-19-ի բացասական թեստ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):

Օգոստոսի 15-ից այդ տեղեկանքը պահանջվել է միայն նրանցից, ովքեր ժամանել են Կահիրե եւ երկրի մյուս օդանավակայաններ (բացառությամբ Շարմ-Էշ-Շեյխի, Խուրգադայի եւ Մարս-Մատրուխի): Բայց սեպտեմբերի 1-ից այս փաստաթուղթը հարկավոր է նաեւ նրանց, ովքեր թռչում են ուղիղ Կարմիր ծովի առողջարաններ:

Ինչպես հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին, այդ որոշումն ընդունվել է «առանձին երկրներում վարակման դեպքերի թվի աճի» պատճառով:

Այն տեղեկատվությունը, որ ժամանող բոլոր զբոսաշրջիկները պարտավոր կլինեն ներկայացնել կորոնավիրուսի բացակայության ՊՇՌ-թեստի (պոլիմերազային շղթայական ռեակցիա) արդյունքները, որն անցկացվել է թռիչքից 72 ժամ առաջ, հաստատել են նաեւ Ռուսաստանի տուրօպերատորի ընդունող ընկերությունում:

Նոր կանոնների գործողության ներքո կհայտնվեն նաեւ Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք ինքնուրույնաբար Եգիպտոսի առողջարաններ են մեկնում երրորդ երկրի (օրինակ՝ Ստամբուլ կամ Մինսկ) տարանցմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս