ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը նախկին փոխնախագահ Ջո Բայդենին պաշտոնապես առաջադրել է պետության ղեկավարի պաշտոնի համար:
Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային նավատորմը Ուկրաինայի ռազմածովային ուժերի հետ համատեղ ծովային վարժանքներ են անցկացնում Սեւ ծովում:
Մալիի զինվորականները, որոնք օգոստոսի 18-ին խռովություն են կազմակերպել եւ ձերբակալել կառավարության անդամներին եւ նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթային, որը հետագայում հայտարարել է իր պաշտոնաթողության, խորհրդարանի արձակման, կաբինետի կազմացրման մասին, օգոստոսի 19-ին հայտարարել են, որ ստեղծում են Ժողովրդի փրկության ազգային կոմիտե:
Ազգությամբ ռուս ռազմական ոլորտի ավագ խորհրդական՝ գեներալ-մայորը զոհվել է Սիրիայում ավտոշարասյան պայթեցնելու հետևանքով։
COVID-19-ի դեմ չինական ապակտիվացված պատվաստանյութը հավանության արժանանալուց հետո կարող է շուկայում հայտնվել այս տարվա դեկտեմբերի վերջին:
ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել. Սպիտակ տան հուշերը» սկանդալային գիրքը հայտնվել է նաև թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։ Գրքում հետաքրքիր դրվագներ են ներկայացնում վերջին շրջանի թուրք-ամերիկյան հարաբերությունների հետ առնչություն ունեցող հարցերից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
COVID-19 հիվանդությունը, որն առաջանում է նոր կորոնավիրուսից, իրենից ներկայացնում է ամենածանր մարտահրավերներից մեկը համաշխարհային առողջապահության համար:
Մեծ Բրիտանիայի մանրածախ առեւտրի խոշորագույն ցանցերից մեկը՝ Marks&Spencer-ը, հայտարարել է հաջորդ երեք ամսվա ընթացքում 7 հազար աշխատակիցների կրճատման մասին:
Ճապոնիայում գրանցվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան. Սիձուոկա պրեֆեկտուրայի Համամացու քաղաքի ջերմաչափերի սյուները բարձրացել են մինչեւ Ցելսիուսի 41,1 աստիճան:
Տոկիոյում օգոստոսի սկզբից ի վեր առնվազն 79 մարդ է մահացել շոգ եղանակի ներգործությունից:
Կորոնավիրուսով կրկնակի վարակումը կարող է տեղի ունենալ երկու-երեք ամիս անց:
Թուրք լեռնագնացներն Արարատ լեռը վերածել են աղբավայրի:
Հոնկոնգի բնակիչը, որը չորս ամիս առաջ հիվանդացել է COVID-19-ով, կրկին նոր տիպի կորոնավիրուսով է վարակվել Եվրոպա կատարած ուղեւորության ժամանակ:
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության քարտուղարի պաշտոնակատար Չադ Վուլֆը հայտարարել է, որ Մեքսիկայի և Կանադայի հետ սահմանները չեն բացվի մինչև սեպտեմբերի 21-ը:
Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Բաթման նահանգի Բեշիրի շրջանում թուրք սերժանտի կողմից սեռական բռնության ենթարկված 18-ամյա աղջիկը հուլիսի 16-ին ինքնասպանության փորձ էր կատարել: Սակայն երկարատև բուժումից հետո նա մահացել է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Բեյրութի նավահանգստում վերցված հողի նմուշների հետազոտումը ցույց է տվել, որ օբյեկտը հրթիռակոծման չի ենթարկվել: Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաաալիքը՝ վկայակոչելով լիբանանյան աղբյուրներ:
Մալիի մայրաքաղաք Բամակոյի արվարարձանում խռովությունը կազմակերպել են մի խումբ բարձրաստիճան զինվորականներ: Այդ մասինհաղորդել է Maliweb պորտալը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Միշել Օբամայի կողմից հնչած քննադատությանը՝ նրա ամուսնու՝ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը համարելով ամենակոռումպացվածը պատմության մեջ:
Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին, հուլիսի 12-ից սկսված ռազմական գործողությունները տարածարջանում նոր պրոցեսների սկիզբ են դրել։ Իշխանության անլրջության պատճառով Հայաստանը վերածում է սակարկության առարկայի։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բոլոր պետություններին կոչ է արել միանալու COVAX միջազգային մեխանիզմին, որի նպատակն է արդարացի հիման վրա բոլոր երկրների ապահովումը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով, երբ այն հայտնվի:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Բելառուսում ստեղծված իրադրությունը:
Մալիի մայրաքաղաք Բամակոյի արվարարձանում գտնվող բանակային զորմասերն ըմբոստացել են: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով զինվորական աղբյուներ:
Իսրայելի ռազմաօդային ուժերը լույս օգոստոսի 18-ի գիշերը գնդակոծել է ՀԱՄԱՍ խմբավորման օբյեկտները Գազայի հատվածում՝ ի պատասխան իսրայելական տարածքի պաղեստինյան գնդակոծումներին:
Լիբանանի նախագահ Միշել Աունը հանդես է գալիս Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետաքննության միջազգային հանձնաժողով ստեղծելու դեմ, բայց թույլ է տալիս դրանում արտասահմանցի հետաքննիչների մասնակցությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հավանություն է տվել նավթի եւ գազի արդյունահանման պլանին Ալյասկայի նահանգի Ազգային արկտիկական բնական արգելոցում:
Օգոստոսի 18-ին մի քանի ականանետային արկ է պայթել Աֆղանստանի մայրաքաղաքի կենտրոնում:
Անհայտ անձինք գնդակոծել են Հարավային Օսիայի ներքին գործերի նախարար Իգոր Նանիեւի ծառայողական ավտոմեքենան, հանրապետությունում հայտարարվել 9 «Կալանում» պլան:
Իրանի Արտաքին գործերի նախարար Մուհամմադ Զարիֆը կարևորել է հարևան երկրների հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը՝ այն համարելով Իրանի տնտեսության զարգացման հիմնական գրավական։
Լիբանանի իշխանությունները Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը մեկ ամսով երկարաձգելու որոշում են կայացրել:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 17-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները: