Բաժիններ՝

ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդականը հեռանում է Սպիտակ տնից. WP

ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդական Քելիեն Քոնուեյն ընթացիկ ամսվա վերջին հեռանում է իր պաշտոնից: Այս մաիսն հաղորդել է The Washington Post (WP) թերթը:

Թերթի տվյալներով՝ Քոնուեյն իր հեռանալը բացատրել է ընտանեկան հանգամանքներով. երեխաներին ավելի շատ ժամանակ տրամադրելու անհրաժեշտությամբ: «Դա լիովին իմ որոշումն է, եւ ես հայտնոում եմ իմ կարծիքը: Ժամանակի ընթացքում ես կհայտարարեմ ապագա պլանների մասին»,- ասված է հայտարարության մեջ:

The Washington Post-ը նշում է, որ Քոնուեյը, որն Սպիտակ տանը պաշտոն էր զբաղեցնում Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի հենց ամենասկզբից, այն խորհրդականներից մեկն էր, որն ամենից ավելի երկար մնաց պետության ղեկավարի թիմում: Քոնուեյը նաեւ համարվում է Թրամփի առավել մոլի կողմնակիցներից մեկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս