Բաժիններ՝

Ուկրաինայի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են ընտրությունների անցկացումը Դոնբասում

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Ուկրաինայի իր պաշտոնակից Դմիտրի Կուլեբոյի հետ քննարկել է ընտրությունների անցկացումը Դոնբասում, հարկավոր է առաջ շարժվել այդ հարցում:

«Մեր կոչն է՝ չթուլացնել ջանքերը եւ զբաղվել Դոնբասի բարդ քաղաքական հարցերով, մասնավորապես, Դոնբասում ընտրությունների անցկացմամբ: Այդ մասին մենք նույնպես խոսել ենք եւ կցանկանայինք առաջ շարժվել այդ հարցում»,- ասել է Մաասը՝ հանդես գալով օգոստոսի 22-ին Կիեւում անցկացված ճեպազրույցում, որը հեռարձակվել է Facebook-ում Ուկրաինայի ԱԳ նախարարության էջում: Նրա խոսքով՝ առկա են տարբեր մոտեցումներ Դոնբասում տեղական ընտրությունների անցկացման հարցում, բայց հարկավոր է գտնել դրանց անցկացման մեխանիզմը:

«Առկա են (Դոնբասում ընտրությունների) տարբեր մոտեցումներ, տարբեր տեսլականներ: Կարծում եմ՝ տարբերությյուններ չկան մոտեցումների հարցում, ընտրությունները պետք է կայանան, խոսքը դրանց անցկացման ժամկետների մասին է: Թե ինչ ձեւով այդ ընթացակարգը կկիրառվի, պարզ չէ… բայց հույս կա, որ մենք դրական լուծում կգտնենք»,- հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարարը:

Ավելի վաղ Ուկրաինայի խորհրդարանը հոկտեմբերի 25-ին նշանակել էր հերթական տեղական ընտրությունները, ընդ որում՝ դրանք Կիեւի կողմից չվերահսկվող Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի տարածքում չեն կայանալու: Ընդունված որոշման համաձայն, այդ տարածքներում ընտությունները կարող են տեղի ունենալ, մասնավորապես, բոլոր զինված կազմավորումների դուրսբերումից եւ ուկրաինա-ռուսական սահմանների նկատմամբ հսկողությունը հանձնելուց հետո:

Հուլիսին Դոնբասի գծով շփման խմբում ՌԴ լիազոր ներկայացուցիչ Բորիս Գրիզլովը հայտարարել Է, որ տեղական ընտրությունների անցկացման վերաբերյալ Գերագույն ռադայի որոշումը հակասում է Մինսկի համաձայնագրերին:

Ուկրաինայի իշխանությունները 2014 թվականի ապրիլին ռազմական գործողություն սկսեցին ինքնահռչակ ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի դեմ, որոնք անկախության մասին էին հայտարարել 2014 թվականի փետրվարին Ուկրաինայում իրականացված պետական հեղաշրջումից հետո: ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն, հակամարտության զոհ է դարձել շուրջ 13 հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս