Հարավային Կորեայի ևս մի քանի տարածաշրջաններ «տարերային աղետի հատուկ գոտիներ» են հայտարարվել
Կորեայի Հանրապետության իշխանությունները «տարերային աղետի հատուկ գոտիներ» են հայտարարել երկրի եւս 20 քաղաքներ, գավառներ եւ շրջաններ, ինչպես նաեւ 36 մանր վարչական միավորներ, որոնք վնաս են կրել սաստիկ անձրեւներից եւ դրանց հարուցած հեղեղումներից: Ինչպես օգոստոսի 24-ին հաղորդել է Yonhap գործակալությունը, համապատսխան որոշումն ավելի վաղ հավանության է արժանացել երկրի նախագահ Մուն Չժե Ինի կողմից:
Անձրեւների ամառային սեզոնի ժամանակ, որը Հարավային Կորեայում տեւեց ռեկորդային 54 օր, զոհվել է 30-ից ավելի մարդ, հազարավոր քաղաքացիներ հարկադրված են եղել լքելու իրենց տները, շատ շենքեր քանվել են, տասնյակ հազարավոր հեկտարներով գյուղատնտեսական հանդակներ հայտնվել են ջրի տակ:
Օդերեւութաբանների տեղեկատվության համաձայն՝ այս պահին Կորեական թերակղզի է շարժվում «Բավի» թայֆունը, որն առաջացել է Տայվանի արեւելյան ծովեզերրքից ոչ հեռու: Ենթադրվում է, որ այն Հարավային Կորեայի Չեջուդո կղզուն կհասնի արդեն օգոստոսի 26-ին, իսկ այնուհետեւ շարժումը կշարունակի թերակղզու երկայնությամբ դեպի հյուսիս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: