Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժինեկսն անընդունելի է համարել Թուրքիայում բժիշկների ձերբակալումն այն բանի համար, որ վերջիններս Սիրիայում խաղաղության կոչեր են արել:
Ամերիկացիների մեծամասնությունը դրական է գնահատում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կոնգրեսին հղած ուղերձը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Երկրի դրության մասին» Կոնգրեսին հղված ուղերձը Միացյալ Նահանգների նախագահի այդօրինակ ամենաքննարկվող ելույթն է դարձել Twitter սոցիալական ցանցի պատմության մեջ:
Մոսկվայի Կունցեւյան դատարանն օրինական է ճանաչել դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի եւ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծությունը. վերջինս ավելի վաղ բողոքարկել էր ամուսնալուծությունը:
Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը փետրվարի 19-20-ը կայցելի Բաքու:
94 տարեկան հասակում հունվարի լույս 29-ի գիշերը վախճանվել է իսրայելացի պոետ, լրագրող եւ ռեժիսոր-դոկումենտալիստ Խայիմ Գուրին:
Լրագրողներ Մաքսիմ Շևչենկոն և Նիկոլայ Սվանիձեն ձեռնամարտի են բռնվել «Комсомольская правда» ռադիոկայանի ուղիղ եթերում:
Հունական պարեկային նավը Էգեյան ծովում մոտեցել է Իզմիրի Քարաբուրուն թերակղզու սահմաններին։ Թուրքական «Haberler» լրատվակայքի բնութագրմամբ՝ բյուզանդական դրոշ կրող նավը փորձել է սադրանքի ենթարկել Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերին։
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունվարի 30-ին հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի իր գործընկերների հետ:
ՆԱՏՕ-ի SNMG-2 (Standing NATO Maritime Group) Երկրորդ մշտական ռազմածովային խմբավորման մեջ մտնող Մեծ Բրիտանիայի թագավորական ՌԾՈւ-ի 45 Duncan նախագծի հրթիռային էսկադրային ականակիրը եւ Gaziantep թուրքական ֆրեգատը հունվարի 30-ին մտել են Սեւ ծովի ջրատարածք:
Ամերիկացի դերասան եւ երաժիշտ Մարք Սալինգին գտել են մահացած, ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել:
Ֆրանսիան շարունակելու է իր միջնորդական առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում:
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին:
Չինաստանն ու Ռուսաստանն սպառնում են ԱՄՆ-ի շահերին, տնտեսությանը եւ արժեքներին:
Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար Սերգեյ Նառիշկինը Միացյալ Նահանգներում գտնվելու ընթացքում հանդիպել է ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսի, ամերիկյան հետախուզական հանրակցության այլ ներկայացուցիչներ հետ:
ԱՄՆ-ի Կոնգրեսը պետք է ընդունի հատուկ օրենք, որին համապատասխան արտասահմանյան օգնություն կցուցաբերվի միայն բարեկամ երկրներին:
Ստամբուլի բժիշկների միությունը և մի շարք այլ արհմիություններ ու կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել Թուրքիայի բժիշկների միության (TTB) անդամներին, ովքեր ձերբակալվել էին Սիրիայում թուրքական զինուժի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության դեմ հանդես գալու պատճառով:
Բելգիա փախած Կառլես Պուչդեմոնն իրեն համարում է Կատալոնիայի ղեկավարի պաշտոնի միակ հնարավոր թեկնածուն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գրին-քարտերի խաղարկության այցագրային ծրագիրը համարել է վերջերս Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների պատճառը եւ կոչ է արել վերացնելու այն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Լատինական Ամերիկա այցի չեղարկումը զուգադիպել է այդ երկրներում հայկական համայնքի կողմից նախատեսվող բողոքի ցույցեր կազմակերպելու որոշման հետ:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում հունվարի 30-ին երեք մարդ է զոհվել Նյուփորթ-Բիչ քաղաքի բնակելի շենքի վրա ուղղաթիռի ընկնելու հետեւանքով։
Սիրիական ազգային երկխոսության՝ մեկօրյա կոնգրեսի մասնակիցները, որը հունվարի 30-ի ուշ երեկոյան փակվել է Սոչիում, համաձայնության են եկել սկսելու երկրի Սահմանադրության վերանայման աշխատանքը, որպեսզի երկրի հետպատերազմյան կարգի իրավաբանական հիմք նախապատրաստեն, եւ դիմել են աշխարհին՝ յոթնամյա քաղաքացիական պատերազմից ավերված Սիրիայի վերականգնմանն օգնելու խնդրանքով։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Գուանտանամոյի զինվորական բանտը պահպանելու մասին, ինչը չեղարկում է դրա փակման վերաբերյալ երկրի նախկին նախագահ Բարաք Օբամայի կարգադրությունը:
Ինդոնեզիայի բանկն այս տարի մտադիր է թեստային ռեժիմով թվային ռուփի թողարկել՝ բլոկչեյն համակարգի օգտագործմամբ, որը կդառնա աշխարհում գոյություն ունեցող կրիպտոարժույթների նմանօրինակը:
Եգիպտոսի զբոսաշրջության խորհրդի հրավերով եգիպտական բուրգերի մոտ հանդիպել են Գիննեսի ռեկորդների գրքի երկու ֆիգուրանտներ:
ԱՄՆ-ի իշխանությունները քննարկում են երկրի ներսում 5G պաշտպանված գերարագ շարժական ցանցի ստեղծման հնարավորությունը Չինաստանի կողմից հնարավոր կիբեռսպառնալիքի կանխման համար:
Standard&Poor’s միջազգային վարկանիշային գործակալության կանխատեսմամբ` 2019-2021թթ. ադրբեջանական մանաթը շարունակելու է արժեզրկվել:
Ինքնաթիռն առաջին անգամ ԱՄՆ-ից Ավստրալիա չվերթ է կատարել խառնած վառելիքով, որը մասնակիորեն բաղկացած էր մանանեխի ձեթից:
Գերմանիայի նախարարների կաբինետը հանդես է եկել երկրի ավտոկոնցեռնների խիստ քննադատությամբ՝ մարդկանց եւ կենդանիների վրա դրանց փորձերի պատճառով, որոնք, զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ կատարվել են պարզելու համար ազոտի երկօքսիդի ազդեցությունը մարդու առողջության վրա, որը գոյանում է դիզելային շարժիչների աշխատանքի ժամանակ։
Իսպանիայում կյանքի 113-րդ տարում մահացել է երկրագնդի ամենատարեց տղամարդը՝ Ֆրանսիսկո Նունյես Օլիվերը: