ԿԺԴՀ-ի այն քաղաքացիների թիվը, որոնք զբաղված են փետրվարի 8-ին Փենյանում նախատեսված զորահանդեսի նախապատրաստմանը, 13 հազարից ավելացել է մինչեւ 50 հազար:
Փաստը, որ Մակրոնը հայտարարել է այս տարվա ընթացքում պետական այցով Հայաստան ժամանելու մտադրության մասին, հուշում է, որ բանակցություններն իսկապես արդյունավետ են եղել:
Վենետիկում տեղի է ունեցել ամենամյա ջրային շքերթը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը մտահոգություն է հայտնել Թուրքիայի ԶՈՒ կողմից Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության հետևանքով տեղի խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգի վերաբերյալ:
Եվրամիությունը որոշում է ընդունել չպաշտպանել հակառուսական պատժամիջոցների խստացումը:
Թուրքիայի քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանն իր աջակցությունն է հայտնել Թուրքական ԶՈւ կողմից սիրիական Աֆրինում քրդերի դեմ սկսված ռազմական գործողությունները քննադատելու պատճառով ձերբակալված թուրք բժիշկներին:
Քրիստոնեադեմոկրատական եւ Քրիստոնեասոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ) պահպանողական դաշինքը եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) կոալիցիոն բանակցություններում հարթել են հանգուցային հարցի՝ փախստականների ընտանիքների վերամիավորման եւ միգրացիայի սահմանափակման շուրջ ունեցած տարաձայնությունները:
Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) անդամներին առաջարկել է այցելել Մերձավոր Արեւելքում սիրիացի փախստականների ճամբարներ եւ միջոց գտնել վերջ դնելու հակամարտությանը մերձավորարեւելյան հանրապետությունում։
Սեն գետի ջրի մակարդակը, որը հունվարի 29-ին Փարիզի սահմանագծում հասել էր 5,85 մետր առավելագույն նշագծին, սկսել է աստիճանաբար իջնել:
Սիրիական Աֆրին շրջանում թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության քննադատությամբ հանդես եկած Թուրքիայի 66-ամյա քաղաքացին կալանավորվել է:
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) Reuters լրատվական գործակալությանն արգելել է լուսաբանել Փյոնչհանում 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունն այն բանից հետո, երբ գործակալությունն առանց թույլտվության հրապարակել է Օլիմպիական կրակի թեստային վառման փորձի լուսանկարները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որպես պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու վստահված անձանց հետ հանդիպմանը հայտնել է, թե չի տեսել ԱՄՆ-ի ֆիննախի «կրեմլյան ցուցակը», բայց կատակել է, որ իր համար «վիրավորական է» դրանում չհայտնվելը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի քան 30 ենթադրյալ մաֆիականներ են ձերբակալվել Սիցիլիայում, միաժամանակ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մի շարք խոշոր գործողություններ են անցկացվել Իտալիայի այլ քաղաքներում:
Նախագահ Սերժ Սարգսյանը արտաքին գործերի նախարարությունում այսօր հանդիպում է ունեցել ԱԳՆ ղեկավար կազմի հետ:
Այսօր առավոտյան Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանում առաստաղի փլուզման հետևանքով տուժածների թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան։
ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմանը կոչ է արել հունվարի 29-ին հրապարակված «կրեմլյան զեկույցին» վերաբերվել առանց հույզերի եւ ընդգծել է, որ փաստաթուղթը պատժամիջոցների ցուցակ չէ։
Կատալոնիայի խորհրդարանում հունվարի 30-ին նշանակված եւ ինքնավարության կառավարության ղեկավարի պաշտոնի համար Բելգիա փախած Կառլես Պուչդեմոնի թեկնածության քննարկմանը նվիրված բանավեճերը հետաձգվում են:
Թուրքական զինված ուժերը հրթիռակոծել են սիրիական Աֆրինում գտնվող Նեբի-Հուրի ամրոցը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել երկրի գլխավոր ընդդիմադիր քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ջանան Քաֆթանջըօղլուին, ով 2012 թ.իր թվիթերյան էջում գրառում էր կատարել և անդրադարձել Հայոց ցեղասպանությանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 30-ի երեկոյան Միացյալ Նահանգների Կոնգրեսի առջեւ ելույթ կունենա «Երկրի դրության մասին» իր առաջին ուղերձով:
Հունվարի 30-ի առավոտյան Թբիլիսիի մետրոյի «Վարկետիլի» կայարանում կախովի առաստաղի քանդվելու հետեւանքով տուժածների թիվը հասել է 14-ի
Սոչիում աշխատող Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը հնարավորություն է ընձեռում իրագործել պատերազմը դադարեցնելու եւ ահաբեկչությունը վերջնականապես արմատախիլ անելու սիրիացիների ձգտումը:
Սաուդցի այն արքայազնները, նախկին նախարարներն ու ձեռնարկատերերը, որոնք ձերբակալվել էին կոռուպցիայի դեմ պայքարի արշավի շրջանակներում, լքել են Ritz Carlton հյուրանոցը:
Կրեմլում նշում են, որ Վաշինգտոնը դե-ֆակտո ԱՄՆ-ի թշնամիներ է անվանել «կրեմլյան ցուցակի» բոլոր ֆիգուրանտներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Իտալիան ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում առավելագույն ուշադրություն կդարձնի Լեռնային Ղարաբաղի և ԵԱՀԿ գոտու մյուս ձգձգված հակամարտությունների կարգավորմանը:
ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ջոն Սալիվանը հունվարի 27-29-ին Իրաք իր այցի շրջանակներում կոչ է արել երկրի վարչապետ Հայդեր Ջավադ ալ Աբադիին՝ շարունակել համագործակցությունը Իրաքյան Քրդստանի կառավարության ղեկավար Նեչիրվան Իդրիս Բարզանիի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղյալ է հայտարարել Լատինական Ամերիկա նախատեսված այցելությունը:
«Եթե մենք կարող ենք Ադրբեջանին 1 կամ 2 անգամ ոչնչացնենք, իրենք մեզ՝ 10 կամ 20, մեզ համար դա հերիք է, որ մի անգամ մենք կարողանանք նրանց ոչնչացնենք ու մենք դա կանենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախյան պատերազմի առաջին հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանը (Արկո):
Իռլանդիայի կառավարությունը որոշել է հանրաքվե անցկացնել աբորտների մասին օրենսդրության բարենորոգման շուրջը:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից Կոնգրեսին ներկայացված «կրեմլյան զեկույցը» գաղտնի հավելված է պարունակում՝ «հավելյալ տեղեկատվությամբ»: