Հնդկաստանը Ռուսաստանից տվյալներ է խնդրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վերաբերյալ

Հնդկաստանը Ռուսաստանից տվյալներ է խնդրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վերաբերյալ: Այդ մասին Hindu հրատարակությանը հայտնել է Հնդկաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անուրագ Շրիվաստավան:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն ավելի վաղ գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան կենտրոնում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:

Այն ստացել է «Արբանյակ-V» անվանումը: Դա լուծույթ է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ է ստացել: Նա նշել է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել է հինգ երկրների հետ:

Շրիվաստավան նշել է, որ պատվաստանյութի վերաբերյալ տվյալներն անհրաժեշտ են «COVID-19-ի դեմ պատվաստանյութի կիրառման ազգային փորձագիտական խմբին», որը կուսումնասիրի առկա պատվաստանյութերը եւ կորոշի Հնդկաստանում արտադրության համար հնարավորները:

«Փորձագիտական խմբի նպատակն այն է, որպեսզի Հնդկաստանն ամբողջ աշխարհում բոլոր ընթացիկ ջանքերի ավանգարդում լինի ինչպես Հնդկաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում COVID-19-ի համավարակի դեմ պայքարելու համար հնարավոր պատվաստանյութերի պատրաստման, արտադրության եւ գործարկման գծով»,-ասել է Շրիվաստավան:

Նա նշել է, որ Հնդկաստանի ԱԳՆ-ն աջակցություն կցուցաբերի փորձագիտական խմբին՝ արտասահմանում պատվաստանյութեր արտադրողների եւ դրա արտադրությամբ շահագրգռված հնդկական ընկերությունների միջեւ շփումներ հաստատելու ուղղությամբ:

Ավելի վաղ ՌԴ-ում Հնդկաստանի դեսպան Վենկատեշ Վարման ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութի գծով համագործակցությունը քննարկել է ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւի հետ, իսկ դեսպանության աղբյուրները նշել են, որ հնդկական ընկերությունները ՌՈւՆՀ-ի հետ շփման մեջ են գտնվում COVID-19-ի դեմ պատվաստանյութի առնչությամբ եւ տեխնիկական մանրամասներ են խնդրել պատվաստանյութի փորձարկումների վերաբերյալ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել է վարակման արդեն ավելի քան 22,2 միլիոն դեպք, ավելի քան 782 հազար մարդ մահացել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:Ֆ

 

Տեսանյութեր

Լրահոս