
Տու-95ՄՍՄ ռազմավարական ռմբակոծիչը կրկնակի ավելի հրթիռ է ստացել

Խորապես արդիականացված Տու-95ՄՍՄ ռազմավարական հրթիռակիրը, որն առաջին անգամ օդ էր բարձրացել նախօրյակին, չորսի փոխարեն կարող է ութ թեւավոր հրթիռ կրել: Այդ մասին հայտնել է Միավորված ավիաշինական կորպորացիայի (ՄԱԿ) գլխավոր տնօրեն Յուրի Սլյուսարը:
«Հնարավորություն է ստեղծվել կրել ոչ թե չորս, այլ ութ հրթիռ, այսինքն՝ կրկնակի մեծացնել մարտական բեռնվածությունը եւ զգալիորեն երկարացանել ինքնաթիռի կյանքը»,- ասել է Սլյուսարը՝ հանդես գալով «Զվեզդա» հեռուստաալիքով: Նրա խոսքով՝ նոր կողային սարքավորումը, նոր լոկատորը այս ինքնաթիռը դարձնում են «բավականին հզոր զենք», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: