ԱՀԿ-ն չի բացառում կորոնավիրուսով կրկնական վարակման հնարավորությունը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի բացառում, որ կորոնավիրուսով կարելի է կրկին վարակվել, սակայն հորդորում է հապճեպ եզրակացություններ չանել: Օգոստոսի 24-ին այդ մասին հայտարարել է ԱՀԿ-ի փորձագետ Մարիա վան Քերքհովեն՝ մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ Հոնկոնգում կրկնական ախտահարման դեպք է հայտնաբերվել։

«Բացառված չէ, որ կրկնական ախտահարում կարող է տեղի ունենալ,- նշել է նա:- Սակայն հարկ չկա իսկույն եզրակացություններ անել: Այլ կորոնավիրուսներից մենք գիտենք, որ իմունիտետը պահպանվում է ինչ-որ ժամանակի ընթացքում: Առայժմ տեսնում ենք, որ հիվանդությունը տարած մարդկանց մոտ իմունիտետ կա: Սակայն հետազոտությունները, որոնք այդ թվում վերաբերւմ են չեզոքացնող ռեակցիաներին, շարունակվում են»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31