Բաժիններ՝

Թունիսում առաջին զբոսաշրջիկներին են ընդունում համավարակի սկսվելուց հետո

Թունիսում Բելառուսից ժամանած առաջին զբոսաշրջիկներին են ընդունել համավարակի սկսվելուց հետո: Այդ մասին հաղորդել է TourDom.ru.-ն:

«Երեկ եկավ մուսուլմանական օրացույցով նոր տարին, եւ զբոսաշրջիկների ժամանումն իսկական ամանորյա նվեր է: Մենք բոլորս այնպես էինք սպասում այդ օրվան, հավատում էինք, որ 2020 թվականի ամառային սեզոնը կլինի, եւ ահա այն մեկնարկեց»,-պատմել է ՌԴ-ում, ԱՊՀ-ում եւ Եվրոպայում տուրիստական ընկերությունների միջազգային խմբի գլխավոր ներկայացուցիչ Ալլա Ֆիլիմոնովան:

Նրա խոսքով՝ ինքնաթիռը, որը ժամանել է առավոտյան, լեփ-լեցուն էր, եւ մեզ մոտ ժամանել են 190 հյուրեր:

Նա պարզաբանել է, որ Էնֆիդու եւ Մոնաստիր չվերթները կկատարվեն Բելառուսի մի քանի քաղաքներից: Այդ երկրի բնակիչներին օգոստոսի 15-ից ժամանելու համար հարկավոր չեն նույնիսկ ՊՇՌ-թեստերը (պոլիմերազային շղթայական ռեակցիա):

Թունիսի հետ Ռուսաստանի ավիահաղորդակցությունը ներկայում չի վերականգնվել: Բացի այդ, ըստ գունավոր համաճարակաբանական աստիճանավորման, որը կիրառվում է տեղական իշխանությունների կողմից, մեր երկիրը գտնվում է «կարմիր» կատեգորիայում: Դա նշանակում է, որ ռուսաստանցիները զրկված են այդ արաբական պետություն մուտքի իրավունքից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս