Փորձագետը հայրենադարձների թվի աճ է կանխատեսել Իսրայելում
Առաջիկա տարում Իսրայելում սպասվում է հայրենադարձների թվի աճ, ինչպես նաեւ անօրինական միգրանտների աճ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Ռուս-իսրայելական առեւտրա-արդյունաբերական պալատի ղեկավար Էլի Գերվիցը:
«Մոտ ապագայում՝ 2020 եւ 2021 թվականներին, մենք սպասում ենք հայրենադարձների աճ Իսրայելում»,-ասել է Գերվիցը:
Նա նշել է, որ Իսրայելի իշխանությունները պատրաստ են նաեւ անօրինական միգրանտների աճի:
Դրան, նրա խոսքով, նպաստում է խիստ հսկողությունը սահմանի վրա եւ, մյուս կողմից, բավականին մեղմ այցագրային ռեժիմն այնպիսի բարեկամական երկրների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը եւ Ղազախստանը»:
«Դրա հետ մեկտեղ ես հուսով եմ, որ Իսրայելի միգրացիոն քաղաքականությունը ռուսաստանցիների նկատմամբ չի փոխվի եւ, համապատասխանաբար, Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունը իսրայելցիների նկատմամբ նույնպես չի փոխվի դեպի վատը»,-ասել է փորձագետը: