Բաժիններ՝

Թրամփն արտահայտվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջեւ լավ հարաբարությունների օգտին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ հեռուստացույցն անջատում է, երբ եթերով լսում է «Ռուսաստանի հետ նախահամաձայնության» մասին, ինչպես նաեւ այդ մեղադրանքները համարել է խելացնորություն: Նա նաեւ կարծիք է հայտնել, որ ավելի լավ է լավ հարաբերություններ ունենալ մյուս երկրների հետ։

«Եթե ինձ մոտ ստացվի Ռուսաստանի հետ համաձայնության գալ, դա լա՞վ է, թե վատ: Կարծում եմ՝ դա լավ է: «…» (Մյուս) երկրների հետ համաձայնության գալն իրականում լավ է, այլ ոչ թե վատ: Դա շատ լավ է»,-հայտարարել է ԱՄՆ-ի ղեկավարը՝ հանդես գալով Փենսիլվանիայում կայացած հանրահավաքում:

Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը երկու տարի հետաքննել է 2016 թվականի ԱՄՆ-ի ընտրություններում «Ռուսաստանի միջամտության» վերաբերյալ ենթադրությունները եւ «Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի նախահամաձայնության» մեջ մեղադրանքները: Մյուլլերը հավաստել է «միջամտության» մեջ մեղադրանքները, որոնք հերքել են Կրեմլում, բայց չի գտել նախահամաձայնության ապացույցներ, որի առկայությունը հերքել են ե՛ւ Մոսկվայում, ե՛ւ Վաշինգտոնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930