Բաժիններ՝

Արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգանը, բազմամյա պարտավորագիր են ստորագրել Netflix-ի հետ

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը պայմանագիր են ստորագրել Netflix հոսքային ծառայությայն հետ: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:

Զույգը բազմամյա գործարքի մեջ է մտել Netflix-ի հետ, ինչպես նաև ստեղծել է պրոդյուսերական ընկերություն ֆիլմերի նկարահանումների համար: Աստղերը կաշխատեն վավերագրական և գեղարվեստական կինոնկարների, հեռուստասերիալների և մանկական ծրագրերի արտադրության վրա:

Նշվում է, որ նրանց արտադրանքը հեռարձակվելու է բացառապես Netflix-ով: Հայտնի է նաև, որ Հարին և Մեգանը քննարկել են Disney-ի և Apple-ի հետ համաձայնագիր կնքելու հավանականությունը, որը գնահատվում է 100 միլիոն դոլար:

Netflix-ը նշել է, որ իրենք հպարտ են արքայազնի ու նրա կնոջ հետ համագործակցությամն համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930