Բաժիններ՝

Պեկինը վերսկսել է ավիաչվերթների ընդունումը ոչ մեծ թվով երկրներից

Պեկինի օդանավակայանը սեպտեմբերի 3-ին կես տարվա ընդմիջումից հետո վերսկսել է ավիաչվերթների ընդունումը ոչ մեծ թվով ընտրված պետություններից:

Ինքնաթիռները Չինաստանի մայրաքաղաք կկարողանան թռչել այն ութ երկրներից, որտեղ COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի վարակման տեմպերը համեմատաբար ցածր են: Գերմանիան եւ Ռուսաստանը դրանց մեջ չեն մտնում, նշում է Deutsche Welle-ն։

Եվրոպայի երկրներից թռիչքներ են թույլատրված Ավստրիայից, Դանիայից, Շվեդիայից եւ Հունաստանից: Չինաստանի մայրաքաղաքում նաեւ թույլատրված են Թաիլանդից, Կամբոջայից, Պակիստանից եւ Կանադայից ինքնաթիռները: Ընդ որում՝ Պեկինի քաղաքային վարչակազմի ներկայացուցիչն ընդգծել է, որ բոլոր ուղեւորները պետք էլինեն այդ պետություններից սերվածներ:

Պեկին ժամանող ուղեւորները պետք է ներկայացնեն կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք, իսկ ժամանելուց հետո անցնեն պարտադիր 14-օրյա կենտրոնացված կարանտին, նշում Է Livemint հրատարակությունը:

Առաջին փուլում Պեկինն օրական ընդունելու է միայն հինգական ինքնաթիռ եւ առավելագույնը 500 ուղեւոր: Հետագայում ընդունվող ճանապարհորդների թիվը պլանավորվում Է ավելացնել մինչեւ հազար, նշում է DW-ն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս