Բաժիններ՝

Բայդենը խոստացել է հաղթանակի դեպքում Չինաստանի վրա ճնշում գործադրել Տիբեթի հարցով

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենը խոստացել է, որ ընտրություններում իր հաղթանակի դեպքում հանդիպում կունենա Դալայ-լամայի հետ, կնշանակի Տիբեթի գործերի հատուկ համակարգող եւ չինական իշխանություններից կձգտի հասնել այնտեղ ամերիկացի դիվանագետների մուտք ունենալու հնարավորության։

«Որպես նախագահ ես արժեքները կդնեմ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հիմքում: Ես կհանդիպեմ նորին սրբազնություն Դալայ-լամայի հետ, կնշանակեմ Տիբեթի գործերի հատուկ համակարգող եւ համառորեն կպնդեմ, որպեսզի չինական կառավարությունը վերականգնի ԱՄՆ-ի քաղաքացիների, այդ թվում՝ դիվանագետների եւ լրագրողների՝ Տիբեթ մուտքի հնարավորությունը: Ես կաշխատեմ մեր դաշնակիցների հետ, որպեսզի նրանք Պեկինի վրա ճնշում գործադրեն եւ նա վերադառնա Տիբեթի ներկայացուցիչների հետ ուղղակի երկխոսության, որպեսզի պայմանավորվածություններ ձեռք բերվեն մեծ ինքնավարության, մարդու իրավունքների հարգման եւ Տիբեթի մշակույթի պահպանման շուրջ»,-ասվում է Բայդենի հայտարարության մեջ, որը տարածել է նրա շտաբը:

Դեմոկրատ թեկնածուն նաեւ խոստացել է պատժամիջոցներ սահմանել Չինաստանի այն պաշտոնատար անձանց նկատմամբ, «որոնք պատասխանատու են Տիբեթում մարդու իրավունքների խախտման համար, եւ պաշտպանել Տիբեթի ժողովրդին, այդ թվում՝ տիբեթական լեզվով հաղորդումներն ընդլայնելու ճանապարհով»:

Հայտարարության մեջ Բայդենը նաեւ քննադատել է Սպիտակ տան ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի այն դիրքորոշումը, որ նա «կենտրոնացել է Չինաստանի հետ դատարկ առեւտրի գործարքի վրա, եւ պահպանում է իր «լավ բարեկամությունը» ՉԺՀ-ի ղեկավար Սի Ծինպինի հետ, ընդ որում դառնալով «ԱՄՆ-ի առաջին նախագահը վերջին երեք տասնամյակում, որը չի հանդիպել Դալայ-լամայի հետ»: Բայդենը նաեւ խիստորեն քննադատել է Թրամփի վարչակազմին այն բանի համար, որ նրա օրոք չի նշանակվել Տիբեթի գործերի հատուկ համակարգող, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս