Բաժիններ՝

Ճամայկայում կառավարող կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում

Ճամայկայի կառավարող Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչներն ընտրատարածքների մեծ մասում հաղթանակ են տարել երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի (ստորին պալատ) պատգամավորների ընտրություններում: Սեպտեմբերի 3-ին համապատասխան տվյալները հրապարակել է կղզի պետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ քվեների 99 տոկոսի հաշվումից հետո։

Նախնական տվյալներով՝ հիշյալ քաղաքական ուժը կստանա 63 աթոռներից 49-ը եւ խորհրդարանում իր ներկայացուցչությունը կավելացնի 17 պատգամավորով:

Ճամայկայի Լեյբորիստական կուսակցության ծրագիրն առաջարկում է շուրջ 100 միլիոն դոլարի տրամադրում գյուղատնտեսության եւ փոքր գործարարության օժանդակման համար, ինչպես նաեւ գործազրկության նվազեցում եւ երկրի Կենտրոնական բանկի բարենորոգում: Ընդդիմադիր Ժողովրդական ազգային կուսակցությունը ձեռք է բերել 14 տեղ Ներկայացուցիչների պալանտում: Ընտրողների ցուցակներում մտցվել է շուրջ 1,9 միլիոն մարդ:

Կամարտահայտությունը տեղի է ունեցել առողջապահության նախարարության անվտանգության միջոցների հանձնարարականների պահպանմամբ՝ կորոնավիրուսով վարակումը կանխելու հեամար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս