
BRICS-ի երկրները համաձայնեցրել են հակաահաբեկչական ռազմավարության ծրագիրը

BRICS-ի անդամ պետությունների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) պատվիրակությունները համաձայնեցրել են միավորման հակաահաբեկչական ռազմավարության ծրագիրը: Այդ մասին ասված է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության՝ սեպտեմբերի 4-ին տարածված հաղորդագրության մեջ, որը նվիրված է սեպտեմբերի 1 – 2-ը BRICS-ի աշխատանքային խմբի՝ տեսակապի ձեւաչափով տեղի ունեցած լիագումար նիստի արդյունքներին:
«Պատվիրակություններն առարկայորեն փոխանակել են արդի փուլում գլոբալ եւ տարածաշրջանային մասշտաբներով ահաբեկչական սպառնալիքների գնահատումները, նշել են պրոֆիլային բազմակողմ հարթակներում, ամենից առաջ ՄԱԿ-ում համակարգման հետագա ուժեղացման քայլերը,- ասված է հաղորդագրության մեջ:- Գլխավոր արդյունքն է դարձել BRICS-ի հակաահաբեկչական ռազմավարության ծրագրի համաձայնեցումը, որը կոչված է լրացուցիչ խթան հաղորդելու «հնգյակի» պետությունների համագործակցությանը հակաահաբեկչության հարցերում»:
Դիվանագիտական գերատեսչությունում հավելել են, որ աշխատանքային խմբի հանդիպմանը նախորդել են պրակտիկ-փորձագետների ենթախմբերի ինաուգուրացիոն նիստերը, ենթախմբեր, որոնք ստեղծվել են հակաահաբեկչական օրակարգի առանձին հրատապ ասպեկտներով մասնակից երկրների գործնական փոխգործացության խորացման նպատակով: «Միջոցառումներն անցել են վստահալից երկխոսության ոգով, նպաստել են BRICS-ի ձեւաչափով հակաահաբեկչական ուղղությամբ գործընկերության ամրապանդմանը»,- նշել են նախարարությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: