Գամալեայի կենտրոնում հանձնարարականներ են տվել գրիպի և COVID-19-ի դեմ պատվաստումների վերաբերյալ

Գրիպի եւ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումները պետք է արվեն երեք շաբաթվա ժամանակաշրջանում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Մի պատվաստումից երեք շաբաթ անց կարելի է անել երկրորդը»,-պատմել է Գինցբուրգը:

Նա պարզաբանել է, որ COVID-19-ի դեմ պատվաստումը կրկնակի է, գրիպի դեմ պատվաստումը կարելի է նշանակել կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստումից երեք շաբաթ անց: Ռուսաստանի առողջապահության նախարարությունն ավելի վաղ գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը:

Դա լուծույթ է՝ միջմկանային ներարկման համար: ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ է ստացել: Նա նշել է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել է հինգ երկրների հետ, առկա հզորությունները թույլ են տալիս մեկ տարում արտադրել մինչեւ 500 միլիոն չափաբաժին:

Տեսանյութեր

Լրահոս