Brent նավթի գինն ընկել է մինչև երկամսյա նվազագույն մակարդակ

Սեպտեմբերի 7-ին էտալոնային մակնիշի նավթի գները նկատելիորեն նվազում են այն տեղեկատվության հիման վրա, որ Սաուդյան Արաբիայի Saudi Aramco պետական նավթընկերությունը հոկտեմբերին բոլոր տեսակի նավթի գները նվազեցնում է Ասիայից եւ ԱՄՆ-ից գնորդների համար։

Brent նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures սակարանում սեպտեմբերի 7-ին Երեւանի ժամանակով 15:06-ի դրությամբ բարելի դիմաց կազմել է 42,02 դոլար, ինչը 0,64 դոլարով (1,5 տոկոս) ցածր է նախորդ նստաշրջանի փակման պահին եղած գնից:

WTI նավթի ֆյուչերսները հոկտեմբերին Նյու Յորքի ապրանքային սակարանի (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում այդ ժամանակվա դրությամբ բարելի դիմաց կազմում էին 39,16 դոլար, ինչը 0,61 դոլարով (1,53 տոկոս) ցածր է նախորդ նստաշրջանի մակարդակից:

Ինչպես նշում է Trading Economics-ը, սակարկությունների ընթացքում երկու պարտավորագրերն ավելի քան երկու ամսվա ընթացքում իջել են մինչեւ նվազագույն նշագիծ. Brent-ը՝ բարելի դիմաց մինչեւ 41,71 դոլար, WTI-ն՝ բարելի դիմաց մինչեւ 38,75 դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս