
Ճապոնիան 6,3 մլրդ դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնումների համար

Ճապոնիայի կառավարությունը սեպտեմբերի 8-ին հավանություն է տվել 671,4 միլիարդ իենի (6,3 միլիարդ դոլարի) հատկացմանը նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնման համար: Այդ մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան։
«671,4 միլիարդ իենի չափով այդ միջոցները նախատեսված են առաջին հերթին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնումների համար: Մենք արդեն համապատասխան նախնական պարտավորագրեր ենք կնքել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ընկերությունների հետ»,- ասել է նա:
Գումարը կտրամադրվի լրացուցիչ բյուջեից, որը կառավարությունը հաստատել է տնտեսության օժանդակման եւ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Ճապոնիան արդեն պարտավորագրեր է ստորագրել AstraZeneca բրիտանա-շվեդական դեղագործական ընկերության եւ եւ ամերիկյան Pfizer-ի հետ դրանց 120 միլիոն դեղաչափ փորձարարական պատվաստանյութերի գնման համար:
Ներկայումս Ճապոնիայի իշխանությունները բանակցություններ են վարում եւս հինգ օտարերկրյա ընկերությունների հետ:
Երկրում նաեւ կատարվում է մի քանի պատվաստանյութերի մշակում եւ թեստավորում, սակայն հավանականություն կա, որ դրանց առեւտրային իրացումը կարող սկսվել ավելի ուշ, քան արտասահմանյան նմանակների վաճառքը, իսկ դեղաչափերի քանկը կլինի սահմանափակ: Ճապոնիայի կառավարությունն ապրիլին եւ հունիսին երկու անգամ հավանություն է տվել ընթացիկ ֆինանսական տավա բյուջեում ուղղումներին: Դրանց միագումար ծավալը կազմել է 57,5 տրիլիոն իեն (553 միլիարդ դոլար), հաղորդել է ՏԱՍՍ-ը: