Առանց ԵՄ-ի հետ գործարքի Brexit-ը ճգնաժամի սաստկացմամբ է սպառնում Բրիտանիայի առողջապահությունում

Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալն առանց առեւտրական համաձայնագրի կարող է վերածվել թագավորության առողջապահության համակարգի ճգնաժամի սրացման:

Այս նախազգուշացումն է բովանդակում Մեծ Բրիտանիայի առողջապահության ճյուղի ղեկավարների նամակը, որից սեպտեմբերի 8-ին քաղվածքներ է հրապարակել The Times թերթը։

Ինչպես հետեւում է կոլեկտիվ ուղերձից, ԵՄ-ի հետ գործաք կնքելու անընդունակությունը կարող է սպառնալիքի տակ դնել հիվանդների առողջությունը Մեծ Բրիտանիայում են Եվրոպայում, հանգեցնել դեղորայքի պակասի, ինչպես նաեւ կորոնավիրուսի թեստերի կատարման հնարավորությունների կրճատման:

«Մենք ընդամենը մի քանի շաբաթ ունենք համաձայնության հասնելու համար».- հիշեցրել է Առողջապահության ազգային ծռայության համադաշնության գործադիր տնօրեն Նայլ Դիքսոնը՝ նշելով, որ գործարքի բացակայության դեպքում առողջապահության մարմիններն «ստիպված կլինեն մտցնելու զգալի շտկումներ, որպեսզի պատրաստվեն տարեվերջին», այդ թվում կորոնավիուսի պոտենցիալ երկրորդ ալիքին: Մեծ Բրիտանիայի կառավարությունն ավելի վաղ դեղագործական ընկերություններին հորդորել է հնարավորինս ամեն ինչ անել Եվրոպայի երկրներից ստացվող դեղորայքի պաշարների կուտակման համար:

Մյուս խնդիրը կապված է այն բաղադրիչների հետ, որոնք օգտագործվում են կորոնավիրուսի թեստավորման ծրագրում, որոնց մատակարարումները նույնպես կարող են ձախողվել կոշտ Brexit-ի դեպքում:

«Մեկ դեղի կամ մեկ թեստի արտադրության ընթացքում այդ նյութերը կարող են մի քանի անգամ կտրել-անցնել Լա Մանշը: Մնում է այն անհանգստությունը, որ երբ դուք խոչընդոտեք ապրանքների անցմանը, լինեն դրանք դեղեր, անհատական պաշտպանության միջոցներ թե թոքերի արհեստական օդափոխման ապարատներ, ապա դա կարող է վնասել հիվանդների խնամքի գործընթացին»,- հավելել է նամակի հեղիակներից մեկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս