Բաժիններ՝

2020-ի «Գլոբալ էներգիա» մրցանակի դափնեկիրներ են դարձել գիտնականներ Իտալիայից, ԱՄՆ-ից և Հունաստանից

2020 թվականին «Գլոբալ էներգիա» միջազգային էներգետիկական մրցանակի դափնեկիրներ են դարձել Կառլո Ռուբիան Իտալիայից «Ավանդական էներգտիկա» անվանակարգում, Փեյդուն Յանն ԱՄՆ-ից «Ոչ ավանդական էներգտիկա» անվանակարգում եւ Նիկոլաոս Խատցիարգիրուն Հունաստանից «էներգիայի կիրառման նոր եղանակներ» անվանակարգում, հաղորդել է ՏԱՍՍ-ը։

Գրան Սասո գիտական ինստիտուտի պրոֆեսոր, CERN կազմակերպության նախկին գլխավոր տնօրեն, Իտալիայի ցմահ սենատոր Կառլո Ռուբիան պարգեւատրվել միջուկային թափոնների օգտահանման համատեքստում կայուն էներգետիկայի եւ բնական գազի պիրոլիզի զարգացմանն աջակցելու համար:

Քավլիի անվան էներգետիկական նանոգիտության ինստիտուտի (ENSI) տնօրեն, Բերքլիի Կալիֆոռնիական համալսարանի պրոֆեսոր Փեյդուն Յանը՝ նանոմասնիկների հիման վրա արեգակնային պանելների գյուտի եւ արհեստական ֆոտոսինթեզի ոլորտում մշակումների համար: Աթենքի Ազգային տեխնիկական համալսարանի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլաոս Խատցիարգրիուն՝ էլեկտրացանցերի աշխատանքի կայունացման գործում ավանդի, արհեստական ինտելեկտի օգտագործմամբ խելացի էլեկտրացանցերի եւ միկրոցանցերի մշակման համար:

Հայտարարման արարողությունը տեղի է ունեցել Ցիոլկովսկու անվան Տիեզերագնացության պետական թանգարանի հրապարակում: Տեսակապով արարողությանն է միացել Մրցանակի շնորհման միջազգային կոմիտեի նախագահ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռաե Կվոն Չունգը, որն էլ հայտարարել է դափնեկիրներին:

«Գլոբալ էներգիա» միջազգային էներգտիկական մրցանակը պարգեւ է էներգետկայի բնագավառում ակնառու գիտական հետազոտությունների եւ գիտա-տեխնիկական մշակումների համար, որոնք աջակցում են Երկրի վրա էներգիայի աղբյուների արդյունավետության եւ բնապահպանական անվտանգության բարձրացմանը:

2003 թվականից արդեն մրցանակի դափնեկիրներ են դարձել 42 գիտնականներ 15 երկրներից՝ Ավստրալիայից, Ավստրիայից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Դանիայից, Իտալիայից, Իսլանդիայից, Կանադայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Շվեդիայից եւ Ճապոնիայից: Մրցանակային հիմնադրամը կազմում է 39 միլիոն ռուբլի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս