Ցուլի թոքերից պատրաստված պատրաստուկը հինգ անգամ նվազեցրել է COVID-19-ից մահացությունը

Ռուսաստանյան սուրֆակտանտ-ԲԼ պատրաստուկը ցույց է տվել իր արդյունավետությունը կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում: Սկզբում այն ստեղծվել էր մարդու թոքերի ծանր ախտահարումների բուժման համար, դրա կիրառման արդյունքում COVID-19-ով ծանր հիվանդների շրջանում մահացությունը հաջողվել է նվազեցնել հինգ անգամ, հաղորդել է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով բժիշկների տվյալները։

Կորոնավիրուսային հիվանդների շրջանում ծանր դեպքերը կազմում են 5 տոկոս: Նրանց գրեթե 80 տոկոսը մահանում է: Սուրֆակտանտը նյութ է, որը ներսից պատում է թոքերի ալվեոլները, իսկ ԲԼ-ն վերծանվում է որպես «ցուլի թոք»:

Հիվանդները սուրֆակտանտ-ԲԼ-ն ստացել են ինհալացիայի օգնությամբ, ընթացակարգն անցկացրել են օրը երկու անգամ, այն տեւել է 30 րոպե:

Պատրաստուկը հիվանդներին ներմուծվել է երկուսից մինչեւ հինգ օր, ընդ որում՝ հիվանդները բարելավում են նշել անմիջապես ինհալացիայից հետո, գրում է հրատարակությունը:

Ներկայում պատրաստուկը հիվանդներին ներմուծվում է դրա արդյունավետության հետազոտությունների շրջանակներում: Հետազոտություններն ավարտվելուց հետո ենթադրվում է սուրֆակտանտ-ԲԼ-ի օգտագործումը ներառել առողջապահության նախարարության հանձնարարականում՝ կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդների բուժման համար:

Պատրաստուկն ավելի վաղ արդեն կիրառել էին թոքերի ծանր հիվանդությունների բուժման ժամանակ, մասնավորապես, խոզագրիպի: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսի 25-ին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը:

Դա լուծույթ է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով:

Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով:

«Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների առաջին-երկրորդ փուլերի արդյունքում լուրջ անցանկալի երեւույթներ (СНЯ, Grade 3) չեն հայտնաբերվել չափանիշներից ոչ մեկի գծով այն դեպքում, երբ լուրջ անցանկալի երեւույթների մակարդակը մյուս թեկնածու պատվաստանյութերի մոտ տատանվում է 1 տոկոսից մինչեւ 25 տոկոս: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման արդեն ավելի քան 26,7 միլիոն դեպք, ավելի քան 876 հազար մարդ մահացել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս