Բաժիններ՝

Թրամփի ժողովրդականության վարկանիշն ամռան սկզբից ի վեր բարձրացել է մինչև ռեկորդային նշագիծ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականության վարկանիշն աճել է հունիսից ի վեր մինչեւ առավելագույն ցուցանիշ: Այդ մասին վկայում են The Hill թերթի եւ Հարիսի հետազոտական ծառայության համատեղ անցկացրած հարցախույզի արդյունքները, որոնք հրապարակվել են սեպտեմբերի 8-ին:

Հետազոտությունը ցույց է տվել, որ պետության ղեկավարի պաշտոնում Թրամփի աշխատանքին հավանություն է տալիս հարցման մասնակիցների 47 տոկոսը: Հակառակ կարծիքին է հարցվածների 53 տոկոսը: «Վերջին անգամ Թրամփին հավանություն տալու վարկանիշը 47 տոկոսի է հասել հունիսի 8-ից մինչեւ 10-ը կատարված հարցման արդյունքներով»,- նշում է The Hill-ը: Օգոստոսի 22-ից մինչեւ 25-ն անկացված հացման համաձայն՝ Թրամփի աշխատանքին դրական գնահատում է տվել հարցման մասնակիցների 44 տոկոսը:

Վերջին հարցումը կատարվել է սեպտեմբերի 5-ից 8-ն ԱՄՆ-ի 2 832 գրանցված ընտրողների շրջանում: Վիճակագական սխալանքը կազմում է շուրջ 1,8 տոկոսային կետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս