Բաժիններ՝

Bloomberg-ը պատմել է կորոնավիրուսի դեմ պայքարում Ռուսաստանի հաջողությունների մասին

Ռուսաստանի տնտեսությունը կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի մեջ է հայտնվել լավագույն ձեւով, քան մյուսները, եւ նրա հետագա հեռանկարները կարող են այնքան էլ տխուր չլինել, ինչպես սպասվում էր:

Այդ մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հենվելով վերլուծաբանների կարծիքների եւ սեփական հետազոտությունների վրա:

«Երբ բռնկվեց համավարակը, Ռուսաստանը բավականին լավ վիճակում էր. ցածր արժեզրկում, ցածր գործազրկություն, կայուն բանկային հատված եւ հսկայական պահուստներ»,-գործակալությունը մեջբերում է «Ռենեսանս Կապիտալ» ներդրումային ընկերության գլխավոր տնտեսագետ Սոֆյա Դոնեցի խոսքը:

Հրապարակման հեղինակները մյուս երկրներից ավելի քիչ տնտեսական անկման տեմպեր են նշում Ռուսաստանում:

Կարանտինային միջոցառումներից հատկապես խստորեն տուժած ծառայությունների եւ փոքր բիզնեսի ոլորտում կորուստները, գործակալության կարծիքով, նույնպես այնքան մասշտաբային չեն մյուս երկրների կորուստների համեմատությամբ:

Bloomberg գործակալության հետազոտության համաձայն, Ռուսաստանի տնտեսությունը, ընթացիկ տարվա արդյունքներով, կկրճատվի 4,8 տոկոսով, ինչը կազմում է կորոնավիրուսի համավարակի սկսվելուց անմիջապես հետո կառավարության սպասածի պակաս մասը:

«Եթե լրացուցիչ ցնցումներ չլինեն, այս տարի կանխատեսումների բարձրացում կլինի Ռուսաստանի տնտեսության նկատմամբ»,-կարծում է Դոնեցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս