Բաժիններ՝

Հրվ. Կորեան արբանյակային վերլուծության կենտրոն է ստեղծել ԿԺԴՀ-ի իրադրության ուսումնասիրման համար

Կորեայի Հանրապետության միավորման նախարարությանը կից ընթացիկ տարա երկրորդ կեսից սկսել է աշխատել Արբանյակային տեղեկատվության վերլուծության կենտրոնը: Այդ մասին սեպտեմբերի 9-ին հայտնել է Հարավային Կորեայի գերատեսչությունը, որը համակարգում է հարեւան ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունները։

Գերատեսչության տվյալներով՝ նախարարությանը կից այդ կենտրոնը հայտնվել է դեռ ավելի շուտ, սակայն լիարժեք սկսել է գործել լոկ երկրորդ կիսամյակում: Այդ բաժնի պարտականությունների մեջ է մտնում այն արբանյակային լուսանկարների մանրամասն վերլուծությունը, որոնք տրամադրում է Կորեայի օդատիեզերական հետազոտությունների ինստիտուտը:

«Դրա բացման նպատակն այն բանի վերլուծական հնարավորությունների բարձրացումն է, ինչ վերաբերում է Հյուսիսային Կորեայի տնտեսությանը եւ հասարակական ոլորտին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նախարարությունը նշել է, որ ԿԺԴՀ-ի իրադրության ուսումնասիրումը սոսկ վիճակագրական տվյալների հիման վրա խիստ սահմանափակ է, մինչդեռ արբանյակային լուսանկարները հնարավորություն են ընձեռում ստանալու ավելի մանրամասն տեղեկատվություն: «Մասնավորապես, դրանք թույլ են տալիս համեմատել տարբեր տարիների տվյալները, գնահատել գյուղատնտեսական հանդակների տարածությունը կամ բնական համաղետների հետեւանքով ստացված վնասը»,- ընդգծում է միավորման նախարարությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս